Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Տղամարդկություն չունեն, ուզում են մի ամիս եւս անուշ անեն աթոռի վրա՝ անուշ»

Մայիս 19,2013 13:48

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ «Անի» հյուրանոց: Նրան դիմավորեցին բարեւներով եւ սուլոցներով՝ ի նշան ոգեւորության:

Նա մոտենալով ամբիոնին՝ հայտարարեց, որ ով որտեղ էլ լինի, այս շարժումը տանելու են մինչեւ հաղթանակ: Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց նաեւ մեկ րոպե լռությամբ ոտքի կանգնել եւ հարգել սպանված զինվոի՝ Լյուքս Ստեփանյանի հիշատակը:

Նա հիշեցրեց մեկ ամիս առաջ նույն հյուրանոցում հանդիպումը եւ ասաց. «Եթե ուզում ենք, որ այս վարչակարգն ինքը մեր հռչակագրի համապատասխան իր հետեւությունները կատարի, ով ուզում է, կարող է միանալ այդ հռչակագրին, որը մեկ ամիս առաջ մեկնարկեցինք այս սրահում: Սրա արդյունքում ոչ շատ ուշացած՝ հաստատ 5 տարի հետո չէ, վերջ ենք տալու իշխանական փտախտին, կոռուպցիային, իշխանական կեղծիքին, անգործության, համատարած աղքատության եւ արտագաղթին: Իրենց վրա չեն կարող պատասխանատվությունը վերցնել արտագաղթի, ուզում են մեր վրա բարդեն իրենց խոսնակների, կայքերի միջոցով, տղամարդկություն չունեն, ուզում են մի ամիս եւս անուշ անեն աթոռի վրա՝ անուշ, անուշ՝ եւս մի քանի ամիս»:

Նա ասաց, որ այսօր չի խորանալու ոչ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, ապրիլի 9-ի պայքարի օրերի մեջ:

Նա ասաց, որ այսօր ձայն է տալու ազատամարտիկների, գործիչների. «Որոշելիք ունի «Ժառանգությունը», որոշելիք ունեմ ես, եւ որոշելիք ունեք դուք: Մեկ ամիս առաջ համազգային պայքարի կոչնակը իմ մտքի փայլատակումը չէ, այլ պահի հրամայականը, այս սրահում որպես մարտահրավեր հնչեց, եւ կոչ արեցի քաղաքական գործիչներին համախմբվել մեր պետության ինքնիշխանության, մեր ազգի ազատագրման շուրջ՝ անկախ նրանից, թե ինչ կողմնորոշումներ կարող ենք ունենալ»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, կյանքը մեզ ցույց տվեց եւ այս ողջ ընթացքը, որ մեր ազգը լուսավորվեց, թե ով է առաջնորդվում նեղ կուսակցական շահերով, ով ազնիվ պայքար է տանում. «Փետրվարի 18-ին ես ձեզ հետ միասին հասկացա, թե ով ով է, իսկ ապրիլի 9-ին մենք իմացանք, թե մնացածն ով է: Եվ ով իմ մասին է խոսում, էներգետիկայի մասին, ինչ ուզում են խոսեն, բայց ինձ էներգիայի դասեր թող չտան: Ոովհետեւ ես մի քանի ամիս տվեցի իմ կյանքի էներգետիկան, եւ թող հետո ալիքի վրա նստողները, ով էլ լինեն, խնդիրը դրված է մեր ազգի առջեւ, եւ մենք դրա պատասխանը պիտի տանք: Էներգետիկան մի պահի համար չէ: Նման դեպքում դաշտը եւ նրանում գործող անձերի նպատակները հստակ դարձան: Գուցե պետք է կանխատեսելի լիներ մեզ՝ այսինքն ժողովրդի համար: Գուցե ոչինչ չի մնում այսօր՝ մեկ ամիս անց սկսել պայքարի ուղին՝ ազգային շահի հիմքով մշակված մարտահրավեր կազմակերպելով»:

Նա նորից վստահեցրեց, որ այս իշխանությունները 5 տարին չեն հանելու, եթե իրենք չգնացին ժողովրդի համար փոխզիջման, հայ ժողովրդի պահանջը ժայթքելու է. «Աստված տա, որ առանց որեւէ զոհերի, բայց ժայթքելու է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ մեկնելու է ԱՄՆ, բայց ամսվա վերջին վերադառնալու է:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031