Այսօր՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաեւ՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խմբի հետ օպերատիվ-քննչական համալիր աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանին:
Ինչպես www.shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթ Թամրազյանը կասկածվում է այս տարվա մայիսի 8-ին Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարանում առանձնակի դաժանության եղանակով 23-ամյա Մարիամ Հունանյանին սպանելու, այնուհետեւ դին հրկիզելու մեջ: Հունանյանը որպես մատուցողուհի աշխատել է Երեւանում գործող մի քանի ռեստորանային համալիրներում, հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որով Դ. Թամրազյանը սառնասրտորեն կտրել է երիտասարդ աղջկա կոկորդը, որից հետո դին այրելով դուրս է եկել բնակարանից եւ այնտեղից հեռացել տաքսիով: Հայտնաբերվել է նաեւ տաքսու վարորդը եւ նրա ավտոմքենան, որով սպանությունը կատարելուց հետո Դ. Թամրազյանը հեռացել էր:
Իրավապահները պարզել են, որ Դավիթ Թամրազյանն աշխատում է Ջրվեժ թաղամասում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանում՝ որպես խոհարար:
Այսինքն, դեռ դատ չեղած, Շամշյանը կոնկրետ մարդուն, լրիվ անուն – ազգանունով, հրապարակայնորեն մարդասպան է հայտարարում: Եվ սա կոչվում է պրոֆեսիոնալ լրագրությու՞ն:
Կարելի է կարծել,որ Հայաստանի ոչ մի պետական գերատեսչություն մամլո ծառայություն չունի և հասարակությունը պետք է կուլ տա այն, ինչը որ Գագոն կմատուցի:Սա, իհարկե, իշխանությունների կողմից լավ մտածված քայլ է,այն իմաստով,որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները միշտ կարող են արդարանալ,ասելով՝ ,,տո,Գագիկ Շամշյանն ով է,որ դուք նրա ասածները հալած յուղի տեղ եք ընդունում?,,: Եթե ունենք Գ.Շամշյանի պես ինֆորմացված ,,Բեթմեն,, ,էլ ինչի համար են աշխատավարձ ստանում մյուս գերատեսչությունների մամլո ծառայությունները:Ինչու չտնտեսել այդ գումարները???՝նրանց ցրելով: Ոչ այնքան հարգելի Կառավարություն,ընդունեք սա որպես առաջարկություն և տնտեսած գումարներով ավելացրեք կենսաթոշակները: