«Եվրատեսիլի» այս տարվա հաղթողը դարձավ Դանիան. Էմիլի դը Ֆորեսթը` «Only Teardrops» երգով, ինչպես եւ ավելի վաղ կանխատեսել էր հայտնի հաղորդավար Լուսինե Բադալյանը (Լուլու), որը դեռ մի քանի օր առաջ ՖԲ իր էջում գրել էր. «Հստակ գիտեմ,որ, ամենայն հավանականությամբ, Դանիան է հաղթելու»:
Լուսինե Բադալյանը նաեւ քննադատել էր Հանրային հեռուստաընկերությանը՝ նշելով. «Երգը ներկայացնելուց առաջ հարկավոր է հաշվի առնել ենթախումբը, որում հայտնվել ենք, այնուհետև` որոշել երգի բնույթը. Եվրատեսիլը երբեք կարևորություն չի տվել հայտնի կամ լեգենդար անուններին. դիցուք` երբ հիրավի լեգենդ Էնդրյու Լլոյդ Վեբերն անձամբ բարձրացավ բեմ (մարդ, որ աշխարհին տվել է Jesus christ superstar) չփրկեց Մեծ Բրիտանիային, Պատրիցիա Կասսն` իր համաշխարհային ճանաչմամբ ու արտակարգ երգով, հազիվ տեղ գտավ 10-յակում»:
Հիշեցնենք, որ Լուսինե Բադալյանի ամուսինը՝ Վահագն Գեւորգյանը «Դորիանսի» նախկին պրոդյուսերն էր, եւ օրեր առաջ նույնպես քննադատել էր ընտրված երգը՝ ՖԲ իր էջում գրելով. «Հարգելի նախկին Հ1, ո՞նց կարելի էր չօգտագործել «Դորիանսի» և Գոռի տաղանդը: Թոնի Այոմին աշխարհահռչակ երաժիշտ է, բայց դա չի նշանակում, որ կարա Գոռից լավ երգ գրի: Գոռը պիտի իր երգը երգեր և հնգյակում ձեր տեղը ապահոված էր»:
«Դորիանսն» այժմ զբաղեցրեց 18-րդ տեղը, եւ «Եվրատեսիլին» Հայաստանի մասնակցության բոլոր տարիների ընթացքում առաջին անգամ՝ մենք որեւէ երկրից չստացանք առավելագույն՝ 12 միավոր:
Կարդացեք նաև
Ռուսաստանը, որը մշտապես առավելագույն միավորներ էր ապահովում Հայաստանի համար, այս անգամ իր 12 միավորը տվեց Ադրբեջանին, որի օգտին մինչ այդ ինտենսիվ քարոզչություն էր ընթանում ռուսական «Առաջին ալիքով»:
Հայաստանին առավելագույն միավոր տվողը Վրաստանն էր՝ 10 միավոր, Բուլղարիան տվեց 8 միավոր, Ֆրանսիան՝ 7, Ուկրաինան՝ 6 միավոր, Հունգարիան՝ 3 միավոր, Ռուսաստանը և Բելառուսը՝ 2-ական միավոր, Մոլդովան, Սան Մարինոն և Մալթան՝ 1-ական միավոր:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Ուկրաինային, 10 միավորը՝ Վրաստանին, 8 միավորը՝ Հունաստանին, 7 միավորը՝ Ռուսաստանին
Փորձեցի մտովի դասակարգել Եվրատեսիլում ներկայացված մեր բոլոր կատարումները և ահա ինչ պատկեր ստացա.
1.Lonely planet
2.Apricot stone
3.Քելե-քելե
Համոզված եմ, նշածս կատարումների արձանագրած հորիզոնականները մեծապես կախված էին ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գործոնից, այնպես էլ սփյուռքի ակտիվությունից: Վերջինս հասկանալի պատճառներով արտահայտում է իր հիասթափությունը երկրում ստեղծված իրավիճակից: Էմմիի ձախողումը շատերս բացատրեցինք միայն ոչ պատշաճ կատարմամբ, սակայն Դորիանսի գրաված անհավանական ցածր միավորները և որպես արդյունք՝ 18 հորիզոնականը ցույց են տալիս, որ եթե երկրում ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ կա՝ ապա սրանից հետո մեր ներկայացուցչի համար հաղթանակ պիտի համարվի եզրափակիչ մտնելը:
Սփյուռկին միայն այս պահերին եք հիշում? Հետո էլ ինչ մի երգ էր,որ ձայն դային? Ծանոթ-բարեգամներով որոճում ու մի լխպորի են ւղարգում: Բա դա երգ էր,որ համեմադենկ Դանիայի երկի հեդ: ինչ էլ անենկ