Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվում է «Norway Chess 2013» շախմատային գերմրցաշարը:
Եզրափակիչ տուրում հանդիպում էին ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 1-ին համար Մագնուս Կարլսենը եւ 2-րդ հորիզոնականն զբաղեցնող Լեւոն Արոնյանը: Սպիտակներով խաղացող Արոնյանը 30-րդ քայլում համաձայնեց ոչ-ոքիի: Խաղաղ ավարտ ունեցավ նաեւ Թեյմուր Ռաջաբով-Պյոտր Սվիդլեր պարտիան: Վան Հաոն հաղթեց Վիշվանաթան Անանդին, Հիկարու Նակամուրան՝ Ջոն Լյուդվիգ Համմերին:
Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով պարտիան այս պահին դեռ չի ավարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ