Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ է, որ այսպիսի տոն կա». Մեկնարկել է «Թանգարանների գիշեր» միջոցառումների շարքը

Մայիս 18,2013 21:47

Այսօր թանգարանների միջազգային օրն է: Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումներն այս տարի համընկնում են:
Տոնի առթիվ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00 անվճար բացել է իր բոլոր ցուցասրահները: «Առավոտ երիտասարդականի» տեսախցիկը ֆիքսեց հետաքրքիր նմուշներ:

18-ամյա Վարդանը առաջին անգամ է այստեղ, հիացած է, որոշել է, որ արվեստի կենտրոն անպայման կայցելի նաև տարվա մյուս օրերին. «Ինձ դուր եկան և՛ գրքերը, և՛ ցուցադրված կենցաղային իրերը՝ հատկապես ջազվաները, որովհետև դրանք յուրահատուկ ու հետաքրքիր լուծումներ ունեն: Ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ այսպիսի ցուցահանդեսների նկատմամբ»,- ասում է նա: «Երկրորդ տարին եմ գալիս ու մեծ հաճույքով: Արդեն եղել եմ Հովհաննես Թումանյանի և Չարենցի տուն -թանգարաններում: Զբաղվածությանս պատճառով չեմ հասցնում մշակությաին կենտրոններ այցելել, լավ է, որ այսպիսի տոն կա, մարդիկ կարողանում են պլանավորել այն և գոնե մի քանի ժամով բավականություն վայելել»,-ասում է 27-ամյա Սիլվան:
Ի դեպ, տոնը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Օրվա խորհուրդն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: 2013 թ. Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ. Հիշողություն + Ստեղծագործականություն = Հասարակական փոփոխություն խորագրի ներքո: Այս համատեքստում, Հայաստանը հանդես է գալու «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով:

 

PrevPhoto
NextPhoto

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031