Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավոր զինվորը դուրս է եկել կոմայից

Մայիս 18,2013 20:36

Արմավիրի  մարզի Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանին հարցրինք, թե ինչպե՞ս է  իր համագյուղացու՝ մայիսի 15-ին  Նոյեմբերյանի զորամասում վիրավորված, 1994թ. ծնված  Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը: Դանիելյանն ասաց, որ Երեւանի հոսպիտալում գտնվող զինվորն արդեն դուրս է  եկել կոմային վիճակից, այդ մասին իրեն  հայտնել են զինվորի հարազատները: Գյուղապետը հայտնեց, որ այդ ընտանիքը սոցիալապես անապահով  է, սեփական տուն չունեն:  Հրաչյա Սարգսյանի ծնողները աշխատելու  էին մեկնել  Մոսկվա, Հրաչյան նրանց հետ է  եղել : Վերջինս , որպես պարտաճանաչ  երիտասարդ, Մոսկվայից եկել է  զինվորական պարտքը կատարելու: Դեպքից հետո Հրաչյայի  ծնողները Մոսկվայից եկել են:  Վիրավոր զինվորն ունի 4 տարեկան քույր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ Սաղոյան says:

    Ես չգիտեմ թե,որ հարազատը կարող էր նման ինֆորմացյա տալ,բայց փաստն այն է,որ նման բան չկա,Հրաչյան դեռ կոմայի մեջ է,լավ կլիներ հարջորդ անգամ նման նյութեր գրելիս հաշվի առնեք տուժածի հարազատների ապրումները և որպես ինֆորմացյաի աղբյուր,ընտրել բուժող բժշկին կամ գոնե բուժ հաստատության ադմինիստրացյաին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031