Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ Գալուստ Սահակյանին. « Վա՛յ-վա՛յ-վա՛յ, ինչքան մեղք են հանրապետականները»

Մայիս 18,2013 19:38

«Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսպես մեկնաբանեց կառավարության կազմի փոփոխությունը: Նրա խոսքերով՝ «Այն կառավարությունը, որ ձեւավորեց Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ, արդեն հուշում է, որ նրան ոչ մի բարեփոխում անհրաժեշտ չի: Առանցքային դեմքեր չփոխեցին, որը կարող էր արդյունք տալ: Եթե ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին փոխեցին, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ստում էր, երբ ասում էր, որ տնտեսական աճ է գրանցվել: Մենք գիտենք, որ հաստատ ստում է, հիմա ընդամենը փաստվեց: Եթե արդյունավետ ֆինանսների նախարար ունենար, այսօր ինքը ստիպված չէր լինի այդ նախարարին փոխել: Իհարկե, մեղքը նախարարինը չէ, այլ խնդիրը գործող քրեաօլիգարխիկ համակարգի մեջ է»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր վերջին ասուլիսում մտահոգված էր, որ ավագանու ընտրություններից հետո մենք այլեւս ընդդիմություն չունենք, իրենք ստիպված պետք է եւ դիմություն, եւ ընդդիմություն լինեն՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց՝ «Վայ, վայ, վայ, ինչքան մեղք են հանրապետականները: Իշխանությունը քիչ էր իրենց, հլը մի հատ էլ ուզում են ընդդիմադիր դաշտն էլ վերցնե՞ն: Ես ասեմ՝ չեն ձգի, հաստատ չեն ձգի: Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի հայտարարությանը, առնվազն ծիծաղելի է, որ գործող քաղաքական կառավարում իրականացնող ուժը կարող է փաստել, որ երկրում  ընդդիմություն չկա: Դա խոսում է ընդամենը մի  բանի մասին՝ ուրեմն այս երկրում գործում է բռնապետությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    հանրապետականները միանշանակ՝ մեղք են, քանի որ նրանց սպասվող երկու սցենարներն էլ
    միանշանակ կործանարար են իրենց համար: Սակայն, եթե առաջին դեպքում հասկանան, և ընդունեն իրենց հանցանքը և հոժար կամքով կանգնեն արդար դատարանի առաջ, նրանց մեղքը ավելի քիչ
    կլինի, քան այծերի պես համառելով երկիրն էլ իրենց հետ տանեն խորտակման:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031