Լրահոս
Օրվա լրահոսը

Channel 4-ի մեկնաբանը “Եվրատեսիլում” Հայաստանի համար 4-րդ տեղն է կանխատեսում

Մայիս 18,2013 19:21

News.shanttv.com

Բրիտանական Channel 4 հեռուստատեսության լրատվական կայքի մեկնաբանը՝ վերլուծելով վերջին տարիների ընթացքում քվեարկության շարժն ու միգրացիայի, քաղաքականության միտումները, “Եվրատեսիլ” երգի մրցույթում Հայաստանի համար 4-րդ տեղն է կախատեսում այս տարի։

Նույն վերլուծությունը մեկնաբանին հուշել է, թե այսօր գիշեր Մալմոյում հաղթելու է Ռուսաստանը՝ Դինա Գարիպովայի երգով. ” Իրենց ամենաբարձր միավորները Ռուսաստանին  կտան Լատվիան, Էստոնիան, Հայաստանը և Բելառուսը”,- կանխատեսում է Channel 4-ի վերլուծաբանը։ Անգամ թվեր են բերված՝ “Ռուսաստանը կհաղթի 193 միավորով և 21 միավորով իրենից հետ կթողնի երկրորդ տեղը գրավելիք Ադրբեջանին”։

Վերջում այս տարվա առաջին տասնյակի և նրա միավորների՝ իր կանխատեսումների տախտակն է առաջարկել հեղինակը։ Ամեն դեպքում, հետաքրքիր է ծանոթանալ.

1.  Ռուսաստան 193

2.  Ադրբեջան 172

3.  Հունաստան 170

4.  Հայաստան 152

5.  Իտալիա   151

6.  Բելառուս 147

7.  Շվեդիա 141

8.  Նորվեգիա 138

9.  Ուկրաինա 127

10. Բելգիա 101

 

18, մայիս, 2013թ.

Channel4.com, ՇԱՆԹ/news.shanttv.com 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031