Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» «Անի պլազայում» սպասելու է ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին

Մայիս 18,2013 18:56

Վաղը «Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Հրանտ Մարգարյանին, Ժիրայր Սեֆիլյանին կլոր սեղանի՝ քննարկելու երկրի առջեւ ծառացած խնդիրները:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ո՞վ կընդունի հրավերը եւ կգա այդ հանդիպմանը, եւ եթե ոչ ոք նրանցից չգա, անհարմար իրավիճակ չի՞ ստեղծվի: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ո՞ւմ համար անհարմար կլինի: Բացարձակ: Նախագահական ընտրություններին անհարմա՞ր իրավիճակ էր, որ ինքը մենակ էր պայքարում, ո՞վ եկավ միացավ: Մեզ հետ չգիտեմ ինչու այդպես է լինում. Մենք օգնում ենք, բայց մեզ ոչ ոք չի օգնում: Մենք դրան էլ ենք սովոր: Շատ հաճախ մենակ ենք լինում պայքարում: Դրան արդեն սովորել ենք, դրա համար անհարմարությունից չենք վախենում»:

Մենք ճշտեցինք՝ ո՞ւմ եք սպասում այդ հանդիպմանը, որ ռեալ կգա՝ նա պատասխանեց. «Սպասում ենք ընդդիմադիրներին, եթե իսկապես իրենք պատրաստ են երկրում իրավիճակ փոխելու: Րաֆֆի Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, որը պետք է քննարկման առարկա դառնար: Ասեց՝ ես ոչ թե որպես տանտեր եմ կանչում, հրավիրում, այլ՝ հավասար: Այսինքն նշանակում է, որ ով այդ օրը գա, նույն ձայնն ունի, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ նույն  կարգավիճակում է լինելու, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե այսօր իրենք իրենց կուսակցությունում նեղ անձնական շահ չեն հետապնդում, կգան: Ես սպասում եմ առաջին հերթին ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին, առավել եւս, որ մենք միշտ ասել ենք, որ երկուսն էլ ընդդիմադիր քաղաքական ուժ են: Չենք ասում մենք միակն ենք»:

Մենք փոխանցեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հրավերն ուշացած է. «Շուտ մենք էինք կանչում, որ անեինք՝ չեկավ: Մեր երկրում հիմա իրավիճակը շատ հանգիստ է»: Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Գալուստ Սահակյանը ապատեղեկատվություն է տարածում, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց ինքն է գնացել Սերժ Սարգսյանի մոտ եւ հետո հացադուլի ժամանակ սպասել նրան Ազատության հրապարակում՝ անգամ պատրաստ լինելով շփման գրավոր կամ բանավոր ձեւին՝ ըստ նախագահի նախընտրության. «Հիմա կարելի է  արդարանալ ինչ-որ կերպ, բայց ցանկացած պարագայում կա իրավիճակ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այսքան պատմական բարենպաստ պայմաններ մեր Հայ այգի համար՝ երբեք չի եղել: Բայց երկու,՝
    ցամաք ձորի քոսոտ մոզի, իր նմաններին շուրջը հավաքելով, երկիրը տարան կործանման:

  2. Համլետ says:

    Բա ,,զորավար,,-ին չե՞ն հրավիրել…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031