AP գործակալության տեղեկություններով, հունիսի 15-ից 30-ը Բրազիլիայի 15 քաղաքներում կայանալիք ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ փորձարկվելու են անվտանգության ծառայության ռոբոտներ:
Դրանց հիմնական աշխատանքը լինելու է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում, սակայն փորձարկումը կատարվում է հիմա, որպեսզի 2014 թվականին խափանումներ չլինեն:
ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ժերոմ Վալկեի խոսքերով, աշխարհի առաջնությունում անվտանգության ուժեղացումն անհրաժեշտություն է, հատկապես, Բոստոնի մարաթոնյան վազքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ռոբոտները հետեւելու են ստադիոններում տիրող իրավիճակին, որոնելու են հնարավոր պայթուցիկ սարքերը, այդպիսիք հայտնաբերելիս վնասազերծելու են դրանք եւ այլն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ