Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Եզրափակիչ տուրում հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Սերգեյ Մովսիսյանը կարեւոր հաղթանակ տարան (Սերգեյը 60-րդ քայլում ադրբեջանցի Նիջատ Մամեդովին հարկադրեց ընդունել պարտությունը) եւ 8,0 միավորով եւս ութ գրոսմայստերների հետ միասին կազմեցին լավագույն տասնյակը: Հավասար միավորների պայմաններում լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը հանգրվանեց 7-րդ, Մելքումյանը՝ 10-րդ հորիզոնականում: Նրանք իրավունք ստացան մասնակցելու շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Ավաղ, մեր մյուս շախմատիստները չմտան առաջին 23-ի մեջ:
Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն նաեւ հայաստանցի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր ՀԱկոբյանը, որոնք այդ իրավունքը նվաճել են ավելի վաղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ