Սեւան-Երեւան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպից հետո ներկա գտնվող ակտիվիստներն ու լրագրողներն այս պահին Կառավարության շենքի մոտ են եւ միացել են այստեղ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներին:
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արտակ Նազարյանի քույր` Ծովինար Նազարյանը, որը եւս դեպքի վայրում է եղել, պատմեց որ դիակը ետ են տարել ոչ թե այն պատճառով, որ համոզել են Լյուքս Ստեփանյանի ծնողներին, այլ բաց երկնքի տակ ժամեր շարունակ գտնվող երիտասարդի դիակի դեմքն արդեն սկսել էր սեւանալ:
Վերին Գետաշեն գյուղում հյուղարկավորության արարողությունն է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները զինվորի դին փորձում էին բերել Երևան, կառավարության առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար, սակայն իրավապահ մարմինների ծառայողները Սևանի ճանապարհին նրանց չեն թույլ տվել շարժվել Երևան:
Կարդացեք նաև
Ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:
Առավել մանրամասն` այստեղ