Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը ՀՀ վարչապետի եւ Կառավարության մի շարք անդամների հետ քննարկել է Կառավարության ծրագիրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Ծրագրի գերակայությունները, նշել, որ Ծրագրի հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթները:
«Օրինաց երկիր» կուսակցությունը տեղեկացնում է, որ քննարկման ընթացքում լայն անդրադարձ է կատարվել սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթության եւ գիտության, պաշտպանության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներին, մատնանշվել են այդ ոլորտներում առկա հիմնախնդիրները եւ լուծման մեխանիզմները:
Կարդացեք նաև
ՕԵԿ անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մտահոգությունները:
Վարչապետը պատասխանել է նաեւ ներկաներին հուզող հարցերին:
Ելույթով հանդես է եկել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ամփոփ ներկայացրել կուսակցության մոտեցումներն առկա խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաեւ Կառավարության ուշադրությունը հրավիրել ոչ միայն ծրագրում ներառված, այլեւ Հանրապետությունում առկա այն խնդիրներին, որոնց լուծումը կարեւոր նշանակություն կունենա հասարակության համար:
Քննարկումների, ինչպես նաեւ Կառավարության կողմից ընդունված առաջարկությունների արդյունքներով «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը հավանության է արժանացրել վերոնշյալ ծրագիրը:
«Օրինաց երկիր» խմբակցությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կուսակցության բոլոր առաջարկությունները կներկայացնի Աժ առաջիկա նիստում` ծրագրի ամփոփիչ քննարկման եւ հաստատման ժամանակ:
Այս նկարը նույնպես պետք է դրվի՝ ցեղասպանության թանգարանում: