Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթում հաղթեց Երեւանի պետական հումանիտար քոլեջը

Մայիս 18,2013 16:41

Գիտակների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, այսօր` Մայիսի 18-ին նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների շրջանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը։ Մասնակցում էր Երեւանում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների 9 թիմ՝  յուրաքանչյուրում 6 անդամ։

Խաղն անցկացվեց 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 12 հարց։ Ինտելեկտուալ խաղում հաղթեց Երեւանի պետական հումանիտար քոլեջը, երկրորդ հորիզոնականում էր Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը,  իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը։ Մրցույթում հաղթող թիմը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր։

 

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանը նշեց, որ խաղ-մրցույթը եւս մեկ հնարավորություն է ինտելեկտուալ առումով միմյանց հետ մրցելու, իրար ճանաչելու եւ հետագայում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։ «Էական է, որ այս խաղ-մրցույթի անցկացման գաղափարն առաջարկել են հենց իրենք՝ ուսումնական հաստատությունների սաները, ովքեր էլ մասնակցել են ծրագրի կազմակերպման աշխատանքներին»,- նշեց Սասուն Համբարձումյանը։

 

Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը, որ վարում էր խաղը, նշեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի նպատակը գիտելիքի զարգացումն է, այդ իսկ պատճառով աստիճանաբար կատարվում են խաղի հայաֆիկացման աշխատանքներ՝ ինտելեկտուալ խաղին ներգրավելով նաեւ հայալեզու գիտակների։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031