ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանի ու Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի հանդիպման ժամանակ խոսվել է ծրագրի ուժի մեջ մտնելու պայմաններից եւ առաջին տարվա աշխատանքների ընթացքից:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում: Ծրագրի հիմնական նպատակներից է` բարելավել գյուղական համայնքների շուկաների եւ ծառայությունների հասանելիությունը: Ծրագրով նախատեսված է ճանապարհների վերականգնման աշխատանքները իրականացնել 2013-2017թթ. ընթացքում:
Ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 56.2 մլն ԱՄՆ դոլար է, հիմնված է երկու բաղադրիչի վրա` կենսական նշանակության ճանապարհների վերականգնում եւ ծրագրի կառավարում: