Հունգարիան եւ Ադրբեջանը կնքել են իրենց բարեկամությունը, սակայն Բուդապեշտը հերքել է նավթային պետության «ազգային առաջնորդին» մեծարելու մասին տեղեկությունները: Գրում է «Բուդապեշտ թայմս» թերթը:
Հունգարիայի փոստային ծառայությունը՝ Մագյար Փոստան, ոչինչ չունի անելու Ադրբեջանի ամենակարող առաջնորդ Հեյդար Ալիեւի 90-ամյակի կապացությամբ, երկուշաբթի ասել է ազգային զարգացման նախարարը:
Կարդացեք նաև
Ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածել, թե Մագյար փոստան եւ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը Հեյդար Ալիեւի պատվին նամականիշներ են թողարկել:
Նախարարության հայտարարությունում ասվում է, որ Ալիեւի պատվին թողարկած նամականիշների ծախսն ամբողջությամբ Ադրբեջանի դեսպանատունն է հոգացել, առանց Մագյար Փոստայի համագործակցության:
Ինչեւէ, Մագյար Փոստայի կայքը տեղեկացնում է, որ ադրբեջանական եւ հունգարական ժողովրդական արվեստի նմանությունը պատկերող նամականիշների խմբաքանակ թողարկելու ծրագրեր կան, ինչը հաստատել է նաեւ զարգացման նախարարությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ