Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Լոնդոնում տեղի կունենան Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լորդերի պալատի խոսնակի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Օքսֆորդի համալսարանում։