Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի դին հարազատները հետ են տանում, Սեյրան Օհանյանը գնում է թաղմանը մասնակցելու

Մայիս 18,2013 15:01

Այս պահին էլ Սեւան-Երեւան մայրուղին  մարդաշատ է եւ ասեղ գցելու տեղ չկա:  Չնայած միջադեպի վայր ժամանած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  Նոյեմբերյանի զորամասում զոհված զինվորի հարազատներին խոստանում է, որ բոլոր մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան, բայց սա չի սփոփում զոհված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին եւ նրանք ոչ մի կերպ չէին համաձայնում հրաժարվել որդու դին մայրաքաղաք տանելու եւ կառավարության առջեւ դնելու իրենց մտադրությունից:

Սակայն քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ զոհված զինվորի հարազատներին հաջողվել է համոզել, որ հետ դառնան: Ըստ Ա. Հովհաննիսյանի, այս պահին զոհված զինվորի հարազատները դիակը տանում են գյուղ եւ թաղեն, իսկ Սեյրան Օհանյանը նրանց հետ գնում է թաղմանը մասնակցելու:

Ինչպես Aravot.am-ին հենց միջադեպի վայրից պատմել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» աշխատակից Օֆելյա Զալյանը արդեն քանի ժամ էր Սեւան-Երեւան ճանապարհը փակել էին ռազմական եւ մյուս ոստիկանները եւ  թույլատրում են անցնել միայն դեպքի հետ կապ չունեցող ավտոմեքենաներին: Ըստ Օ. Զալյանի,  հարազատները բարձր ձայնով լաց էին լինում եւ վստահեցնում, որ միեւնույն է իրենք իրենց որդու դին թեկուզ ոտքով, տանելու են եւ դնեն կառավարության, նախագահականի առաջ: Հարազատներից ոմանց ինքնազգացողությունն այդ լարված իրավիճակից  վատացել էր եւ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում: Զինվորի դին, ըստ Օ. Զալյանի գտնվում էր մեքենայի մեջ:

Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում երբ ժամկետային զինծառայողներից մեկը կրակ էր բացել, ինչի հետեւանքով մահացել էր Լյուքս Ստեփանյանը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. tigran20053 says:

    Մինչև մարդիկ չգիտակցեն,որ այլևս անհնար է ապրել այս մթնոլորտում,մենք չենք ազատվի այս իրավիճակից…հարցը ամբողջ մեր երկրի վիճակն է,որին հասցրին ներկա անգլուխ իշխանավորները,իրենց փողոցային մակարդակի հասկացողությամբ…Այն մթնոլորտն է,որի մեջ ենք մենք գտնվում,իրենց պատճառով…Երկիրը գտնվում է քաոսային վիճակում,մարդկանց հոգիներում է քաոսը…մենք արդեն որպես պետություն,երկիր,ազգ,էթնոս սկսել ենք ոչնչանալ…Մենք հիմա գտնվում ենք անդունդի եզրին…Մենք կորցնում ենք մեր մարդկային արժեքները,մարդիկ մասսայական լքում են հայրենիքը առանց ցավ զգալու, որ կորցնում են իրենց հայրենիքը,արմատները,հայրական տունը,իրենց պապերի գերեզմաններնները..գիշեր ու զոր հեռուստացույցով այդ հասկացողություններն են քարոզում մեր երեխաների գլխին,սերիալների միջացավ…սուտի գողական,կլանային,ոհմակի հասկացողությունը,որը տիրում է մեր հասարակության մեջ,մանկապարտեզներից,դպրոցներից,թաղերից,գյուղերից,քաղաքներից,բանակից,ոստիկաններից,թաղապետերից,քաղաքապետերից,մարզպետերից,նախարարներից,ազգային ժողովից……ամեն տեղ… Ցավակցում եմ զինվորների հարազատներին,իրենց համբերություն………..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031