Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Ավագյան. «Թանգարանի ժառանգությունը պատկանում է ժողովրդին»

Մայիս 18,2013 14:50

«Արդեն 7-րդ տարին է Հայաստանը միանում է այս ակցիային եւ մեծ ուրախությամբ կարող ենք նշել, որ մեծ դինամիկա է նկատվում թանգարանների մասնակցության  առումով»,- այսօր  այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն՝ Անի Ավագյանը:

Բանախոսի փոխանցմամբ`ԻԿՕՄ-ը ստեղծվել է 1946 թվականին Ֆրանսիայում, որպես ՅՈՒՆԵՍԿՈ-ին կից  թանգարանների գծով խորհրդատվական կոմիտե, ՄԱԿ-ում ունի թանգարանային գծով խորհրդատվական դեր. « 2005թ.-ին  մասնակցող  թանգարանների թիվն ընդամենը 9 էր, իսկ այս տարի Հայաստանից եւ Արցախից միացել են շուրջ 88 թանգարան: Այն ժառանգությունը, որը պահպանվում է թանգարաններում, պատկանում է ժողովրդին»,- ասաց Անի Ավագյանը:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Անուշ Տեր-Մինասյանը նշեց, որ այս տարի միջոցառումը կրում է «Թանգարանը ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագիրը, սակայն ցանկությունը մեծ է, որ այն մեկօրյա բնույթ չի կրի. «Համակարգման դեպքում մենք շատ շուտով ականատես  կլինեինք  կրթված եւ ինտելեկտով բարձր հասարակության»:

Ըստ Տեր-Մինասյանի, եթե  մարդը ցանկանում է գիտելիք ձեռք բերել, ապա թանգարան մեկ անգամյա այցով չպետք է բավարարվի. « Մեկ անգամ  լինելով  շատ բան չես սովորի»:

Անի Ավագյանն անդրադառնալով թանգարանների կայքէջերին, ասաց, որ շատ քիչ թանգարաններ ունեն իրենք կայքէջը, քանի որ այն  որոշակիորեն կապված է ֆինանսի հետ, սակայն շատ թանգարաններ պարզապես ունենում են իրենց էջը սոցիալական ցանցերում, որը եւս դրական է:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031