«Ոչ թե կուզեինք, որ միայն այս օրով լիներ թանգարանների հանդեպ ուշադրությունն, այլ՝ լիներ պարբերաբար, նամանավանդ, որ մեր հայ մշակույթը ներկայացնող թանգարանների համար մեկ օրը քիչ է»,- այսօր «Ֆորում» ակումբում այսպիսի ցանկություն-կոչով հանդես եկավ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը:
Հ.Մելքոնյանի պնդմամբ, թեեւ Թանգարանների միջազգային օրվա ընթացքում թանգարան այցելողները շատ են, սակայն, ըստ նրա, այդ ակտիվությունը մրցավազքային է եւ շատ հաճախ՝ ոչ գիտակցված:
«Հատկապես ցավով ուզում եմ նշել, որ վերջին շրջանում դպրոցների կողմից կազմակերպված կոլեկտիվ այցելությունների մասին: Անցած տարի դրամահավաքության հետ ինչ-որ խնդիր առաջացավ դպրոցներում, եւ մեծ զարմանքով նկատեցինք, որ դրամահավաքությունը կապել էին թանգարաններ այցելելու հետ: Կարծում եմ՝ դա շատ սխալ մոտեցում է: Ես անցած տարի ինքս անձամբ խոսել դպրոցների տնօրենների հետ, քաղաքապետի խորհրդականի հետ ենք զրույց ունեցել, բայց բոլոր դեպքերում հարցը մնում է բաց եւ լուծում չի գտնում»,- իր մտահոգությունը հայտնեց Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը:
Չցանկանալով վատ նոտայով ավարտել իր խոսքը՝ Հ. Մելքոնյանը նշեց, որ այսօր Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա երիտասարդ նկարիչ Առնո Կուռի աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաեւ` չինական թեյախմություն ու «Զանգակ» համույթի ելույթը:
Կարդացեք նաև
Աշոտ ԱԹԱՅԱՆ