Սեւան-Երեւան մայրուղու վրա` Սեւանի կամրջի մոտ թեժ դրություն է: NEWS.am-ը հադորդում է, որ սպանված զինվորի` Լյուքս Ստեփանյանի հարազատներն, ամեն գնով փորձում են ճեղքել ոստիկանական մեքենաների պատնեշը, սակայն չի հաջողվում: Նրանք ստիպված մեքենայից հանել են զինվորի դագաղը եւ փորձում են ոտքով բերել Երեւան:
Դեպքի վայրում հարյուրավոր մարդիկ կան: Ուժայինների ու հարազատների միջեւ բախում է ընթանում: Հարազատները հարվածում են ճանապարհը պատնեշած մեքենաներին:
Նշենք, որ նրանց ընդառաջ են գնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Սեյրան Օհանյանն արդեն տեղ է հասել եւ փորձում է զրուցել զինվորի հարազատների հետ: