«Կամխուդ» ուսումնական համալիրում ռուս դիպուկահարների համար կառուցում են ռազմական հրաձգարան: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Նոր ուսումնական համալիրը, որը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը, կստեղծի դինամիկ, 100-ից 550 մետր հեռավորության վրա մշտապես փոփոխվող թիրախների միջավայր», – «Ռեգնում»-ին հայտնել են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանից, – «Թիրախների հատուկ լուսավորությունը թույլ կտա հրաձգություն իրականացնել նաև մթին»:
Նոր ուսումնական փուլի համար կպատրաստվի ավելի քան 100 բազմաֆունկցիոնալ շարժական և անշարժ սարքավորումներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ