«Ժառանգությանը» ես միշտ ընդդիմադիր կուսակցություն եմ համարել, գտնում եմ, որ իրենք ազնիվ են իրենց մղումների մեջ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ օրինակ, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին Դուք ընդդիմադիր համարո՞ւմ եք, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: ՀՅԴ-ի մասով էլ նկատեց. «Դաշնակցությանը ես ընդդիմադիր կուսակցություն չեմ համարել եւ չեմ համարում, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Իհարկե, իրենք ունեն որոշակի տեսակետներ, որտեղ հակադրվում են իշխանության հետ, բայց ես չեմ կարծում, որ դա անշահախնդիր է»:
«Առավոտ» օրաթերթ