«Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ», ՖԵՅՍԲՈւՔ սոցկայքի իր էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երեւան եւ բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Պաշտպանության նախարարության եւ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները փորձում են փակել սպանված զինվորի ծնողների մեքենան, որով Երեւան են բերում մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի դին: