Ժողովուրդը կապստամբի՞, թե՞ կարտագաղթի: Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետեւ երկուսն էլ կործանարար են: Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույնիսկ Նախախորհրդարանին՝ գնում է, ջարդում-փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները: Դա նշանակում է քաոս, եւ մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի:
Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախեւառաջ իշխանությանն է: Ինքնապահպանության պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու՝ սեփական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու եւ պետությունը փոքր-ինչ ուժեղացնելու ուղղությամբ: Ոչ մի սարսափելի բան չէր պատահի, օրինակ, եթե Երեւանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար: Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան «հուպ տալ»՝ ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով եւ թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա «քսի տալով»: Կամ՝ այս, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ կառավարության վերանշանակումը նույնպես դիտվում է որպես մարտահրավեր հասարակությանը: Այդ երկու իրադարձությունների եւ շարունակվող արտագաղթի կամ հնարավոր «բունտի» պատճառահետեւանքային կապը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ խոսքը, հետեւաբար, ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ պարզապես ռացիոնալ վարքի՝ անհրաժեշտ, նվազագույն բարեփոխումների մասին է: Թե չէ՝ վատ կլինի բոլորի, այդ թվում՝ իշխանությունների համար:
Բայց ես չեմ նսեմացնում նաեւ մեր պատասխանատվությունը: «Մեր» ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր նրանց, ում խոսքը հասարակության համար ինչ-որ նշանակություն ունի՝ քաղաքական գործիչներին, հրապարակախոսներին, մեկնաբաններին, լրագրողներին եւ այլն: Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց՝ խոսքը կարեւոր չէ: Եթե 20 տարի շարունակ մեզնից շատերը կրկնում են, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, որ այստեղ ապրում է կիսասոված, կիսավայրենի, ճնշված, խեղճուկրակ ժողովուրդ («դե, ճիշտ են անում խեղճ մարդիկ, որ գնում են»), ապա գուցե ամբոխի աչքին չափազանց խիզախ եւ ճշմարտախոս ենք երեւում, բայց հաստատ որեւէ դրական ուղերձ հասարակությանը չենք հղում: Հատկապես այս թեզերը սիրում են կրկնել այս 20 տարում Հայաստանից գնացածները՝ արդարացնելու համար իրենց բացակայությունը:
Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները սերմանելով՝ պետք չէ էժան դիվիդենդներ շահել՝ ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք՝ մենք բոլորս, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, եկեք սկզբի համար արձանագրենք՝ Հայաստանը մեզ համար աշխարհի ամենալավ երկիրն է, այստեղ ապրելը մեծ երջանկություն է: Ինձ համար, համենայնդեպս, այդպես է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգարժան պրն Աբրահամայան, ասում եք. «…Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան «հուպ տալ»՝ ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով եւ թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա «քսի տալով»: …»
Թույլ տվեք հարցնել, իսկ որքա՞ն արժեր ՛՛հուպ տալ՛՛, և որքան էլ՝ գումարներ ծախսել, կամ այդ ի՞նչ դրական ուղերձներ պետք է հղեիք հասարակությանը, որ չեք հղել, և այդ պատճառով մթնոլորտը գնալով դառնում է գաղջից էլ գաղջ: Իսկ մոռացել ե՞ք, թե գլխավոր ուղերձ հղողը ով է մեր երկրում, եթե մոռացել եք՝ հիշեցնեմ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝
1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
2008թ. առայսօր պետության ղեկը ստանձնած անձից ի՞նչ ուղերձ եք ստացել, եթե չհաշվենք տոկոսներ խփելու կարողության կամ արտագաղթի գործում իր անմասն լինելու պնդումները…
Ուզում եմ հիշեցնել նաև Ձեր ոչ վաղ անցյալի հավաստիացումները, թե ինչ էլ պատահի, որքան էլ վերկիրը վատ ղեկավարվի, կգտնվեն մարդիկ, որոնք չեն գնա և միևնույնն է, մեր երկրի անունը չի վերանալու քարտեզից: Որ իրոք լրջորեն անհանգստացած եք ստեղծված իրավիճակից, փաստում է նաև հոդվածում առկա հակասական մտքերի առկայությունը, օրինակ՝՛՛ … ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք՝ մենք բոլորս, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում: ՛՛
ՄԻ անգամ, ավելի ճիշտ՝ հերթական անգամ, երբ դատավորը անարդար վճիռ էր հրապարակում, դա անում էր այնպես գունատ տեսքով և ճնշված ձայնով, որ զայրանալու հետ միաժամանակ, զգացի, որ ինչ որ տեղ նաև կարեկցում եմ այդ մարդուն, որին պարտադրված էր պղծել արդարությունը, պարզ է, հանուն ինչ որ ՛՛վեհ նպատակի՛՛, որի գաղջ պտուղները շարունակում ենք քաղել նաև այսօր, կարճ ասած՝
Ծանր է, շատ ծանր է լրագրողի գրիչը…
Զարմանալի ժողովուրդ են,հիշում եմ, տարիներ առաջ արտասահմանցիներից մեկն էր ասել, կան մարդիկ, ում օրական եկամուտը մեկ դոլարից էլ պակաս է, բայց ոչինչ, ապրում են… մեծամասնությունը դժգոհ է գործող իշխանությունից, բայց ընտրություններին նույն իշխանությունը կրկին «հաղթում է». ումից, երբ, ինչպես և որտեղ ենք արտահայտում մեր դժգոհությունը. իշխանություններից,մշտապես,մեկս մյուսին և հիմնականում քուչեքում, տրանսպորտում կամ լավագույն դեպքում սոցիալական ցանցերում(կան փոքր բացառություններ: Երկու օր առաջ երթուղայինում կռացած մի կին բողոքում էր վարորդին տրանսպորտի վիճակից, վարորդն էլ, որն ըստ երևույթին ճանաչում էր այդ կնոջը, շպրտեց դեմքին. Էն օրը ուրած-ուրախ պատմում էիր, որ ընտանիքիդ տաս հազարական փող են տվել իրենց օգտին քվեարկելու համար, քեզ տեղն է,գնա վայելի կամ արի տանեմ քաղաքապետարան բողոքի: Կինը միանգամից հակառակվեց. ես խի եմ գնում, դրա համար պարտիաներ կան:Վերջացավ…
Համաձայն եմ: Շատ դժվար է ստեղծագործել, ապագան պլանավորել, ներդրումներ անել երկրում, որտեղ ականջիդ տակ անընդհատ բզզում են, որ վաղն ամեն ինչ կործանվելու է ու մենք էլ գետնի տակն ենք անցնելու: Հայաստանի ու հայաստանցիների դեմ հենց մենք, հայերս տոտալ սև քարոզչություն ենք անում, որից տուժում ենք մենք բոլորս, ընդ որում իշխանություններն ու մնացած քաղաքական գործիչները վերջին հերթին: Կարծում եմ, «Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները» սկսում են սերմանվել հենց դպրոցից, համակարգված ձևով, տարբեր հասարակագիտական առարկաների միջոցով: Չե՞ք կարծում, որ ավելի արդյունավետ կլինի եթե նրանք, ում խոսքը հասարակության համար նշանակություն ունի, փորձեն քննարկումներ, վերլուծություններ և չգիտեմ էլ ինչեր կազմակերպել, հասկանալու համար թե ինչը փոխեն մեր դպրոցներում ու բուհերում, որ հասարակության մեջ պակասի լաց ու կոծի պահանջարկը, քան արդեն ձևավորված լաց ու կոծի տրադիցիաներ ունեցող հասուն մարդկանց փորձել փոխել:
Այն,որ թե ,,բունտը,, և թե արտագաղթի այս տեմպերը հղի են ահավոր ու կործանարար հետևանքներով, դա իհարկե անվիճելի է :սակայն ինչ?անել այս իրավիճակում,երբ իշխանությունները մտածված կերպով սադրում են մարդկանց՝ ,,բունտի,, կամ ավելի մեծ ծավալների արտագաղթի:Դուք ասում եք ,,բայց ես չեմ նսեմացնում նաև մեր պատասխանատվությունը,, և նշում եք թե ,,մենք,, ասելով ում նկատի ունեք:Գուցե նշեք,թե նրանցից ում? խոսքը ծանրակշիռ կլինի հասարակության գոնե մի մասի համար:Տեսեք, այս քսանից ավել տարիների ընթացքում քանի ,,մերոնքական,,են մեզ կանգնեցրել՝ մարդկանց համար տհաճ փաստի առաջ,ու հասցրել այս վիճակին:Աստված չանի,որ բանը հասնի ,,բունտի,,քանի որ ազգաբնակչությունը իշխանությունների կողմից այնքան է առհամարհված ու նսեմացված,որ հայտնի ռուսական բունտը մանկական խաղ կթվա՝մերի հետ համեմատ:
Իմ Աշխարհը Հայաստանն է:
Իմն էլ
Ապրես, Ռուբեն: Հազիվ սրտանց ասված խոսքեր լսեցի:Անկեղծ ասած՝ մտերիմներիցս սկսած վերջացրած անծանոթնրը, բոլորը նույնն են ասում՝ որ էսպես շարունակվի, մենք էլ ենք գնալու:Հաստատ գիտեմ՝ իրենք էլ չգիտեն՝ ուր:Միայն թե ասեն, դժգոհեն…ԵՎ սարսափելին այն է, որ դա ասում են և կուշտերը, և սովածները:Մոդայի նման բան է դարձել երկիրը թողնելու մասին խոսակցությունները:Այս իշխանությունների հերն էլ անիծած,որ մեր ժողովրդին այս օրն է հասցրել, դարձրել ցուպը ձեռքին վտարանդի:Ուժ պետք է գտնել՝ պայքարելու, աշխատելու /թեև աշխատանք չկա/, գոյատևելու համար: …Իսկ ինչ վերաբերում է հարգելի Աբրահամյանի ,, Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց՝ խոսքը կարևոր չէ,,:Խոսքի կարևորության մասին մեկ անգամ չէ, որ ինքս ապացուցել եմ իմ հեղինակային հեռուստահաղորդումներում /Հանրային/: Շատ էլ սուր խոսք էր:Ու մի օր էլ դրա պատճառով թողեցի աշխատանքս:Ձեր կայքի շնորհիվ սկսեցի նորից գրիչ վերցնել:Կարծում եմ ամեն ինչ հասկանալի է: Կներեք անկեղծանալուս համար…
Շատ սառնասրտությամբ էիք գրել մեր պետականությունը կորցնելու հնարավորության մասին: Ամեն դեպքում ես էդպես զգացի: Ես անձամբ չեմ կարողանում քնել այդ մտքից, հատկապես որ վերջերս այդ վտանգը ավելի ու ավելի իրական է դառնում: Ուղղակի չեմ հասկանում, ինչպես կարող է նորից գոյատևել մեր փոքր ազգը առանց պետականության: Ու չեմ հասկանում. Լրագրողներին հիմա էլ հանձնարարված է քիչ-քիչ մարդկանց տրամադրել ու նախապատրաստել մեր պետականությունը կորցնելու փաստին?
Սիրելի Անի, վստահ եմ, որ որեւէ հարցում սառնասրտությունը կորցնելը ամենակարճ ճանապարհն է՝ այդ հարցում ձախողվելու համար:Մեր ազգը կարող է գոյատեւել առանց պետության, ինչպես գոյատեւել է դարեր շարունակ, բայց դա կլինի գոյատեւման ավելի ցածր մակարդակ: Վիրավորանքին (ինձ ինչ-որ բան հանձնարարելու մասին) թույլ տվեք չպատասխանել:
Արամ,սառնասիրտ գոյատևման ու հավերժ դեպրեսիվ հոգեվիճակների սահմանազատումը շատ պայմանական ու հեղեղուկ է և ինձ թվում է,որ մենք առաջինից սահուն ձևով անցել ենք դեպի երկրորդը…Պետք է սթափվել ու դուրս գալ այդ վիճակից,ուրիշ ճար ու ճամփա չկա…
Իսկ ինչ վերաբերվում է անպետություն գոյատևմանը,ապա մենք, սկսած 1991 թվականից պետություն ենք խիստ պայմանական,քանզի՝ նորից վերածվել ենք գերտերությունների միջև հարցեր լուծելու գործիքի…
Ինչպես հոգով կույրն է Աստծուն նայում, այնպես էլ Աստվածն է նայում հոգով կույրին: 2000 տարի է մեր Հայոց Աստծուն ենք դավաճանում, դրա համար էլ Ինքն էլ մեր վրա … ուշադրություն չի դարցնում: Վաղն էլ կհրաժարվենք մեր Լեզվից ու Այբուբենից ու …, բայց չէնք վերանա, եթե այսօր Հայի համար Հայոց Օրենքը դառնա Սրբութուն:
Հարգելի Անի, ծախված լրագրողներ կան /թեև ուղեղումս չի տեղավորվում նման ձևակերպումը/:Դա պարզ նկատվում է նրանց հրապարակումների ծանծաղ մտքերից:Պարոն
Աբրահամյանի անվան շուրջ կասկածանքն անհիմն է:Նա միշտ էլ անաչառ է եղել:Ինչու եմ գրում, որովհետև երևի Դուք նոր եք առնչվում նրա հրապարակումներին, իսկ ես, որպես ժուռ-նալիստական դպրոց անցած մարդ, հաճախ եմ գնահատել և նրա վերլուծական միտքը, և համարձակ ձևակերպումները: Կներես, Արամ, միջամտությանս համար:Ժուռնալիստի իմ քաղաքացիական պարտքը թույլ չտվեց լռել…
Եթե ես հավատայի Արամ Աբրահամյանի ծախված լինելուն, ամեն օր անհամբեր չէի սպասի իր վերլուծականներին արդեն տաս տարի շարունակ: Հաջորդ անգամ հուսահատության պահերիս ավելի զգույշ կլինեմ արտահայտություններումս:
Ծախվածության խնդիր չկա…
Որինակի համար՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառեց քաղաքական դասական գործառույթ՝ ԲՀԿ-ի առաընչությամբ,որը ժամանակին, գրեթե բոլոր երկրներում տվել է դրական արդյունք:Հայաստանում դա չաշխատեց…Մեր ազգային առանձնահատկությունն է՝ միգուցե:«Ամեն հայ՝ թագավոր ու հրամանատար է» շատ վտանգավոր աշխարհահայացքն ու կոլեկտիվ մտածելակերպին քամհարական վերաբերմունք դրսևորելը մեր պատմության ողջ ընթացքում մեզ հասցրել է այս իրավիճակին:
🙂
Եթե ժողովուրդը,՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ-Ի շուրջը հավաքվի, ապա համոզված եղեք, որ ոչ մի ,,բունտ,,
չի լինի: Այստեղ են՝ շատ խելացի և հեղինակավոր անձիք, որոնք իրենց կյանքի գնով ոչ մեկ անգամ
են ապացուել իրենց անձնազոհությունը՝ հանուն հայրենիքի: Իհարկե ոչ բոլորն են այդ պատիվը
վայելում, բայց կորիզը, խարիսխը միանշանակ վայելում է առողջ հասարակության մեծ համակրանքը:
Մեծ հարգանքով պետք է խոսել նաև Ռաֆֆի Հովհաննիսյանի շարժման և նրա երկրպագողների մասին, որից դեռ մեծ սպասելիքներ կան, բայց ըստ իմ խորը համոզմունքի, որը թելադրում է՝ այս ազնիվ ու արդար ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ-Ը, չի կարելի՝ հանցագործների, թաղի խուժանի խաղի կանոններով շարժվել և հաղթել, որը և տարել է երկիրը բացահայտ կործանման:
Կուզեի խոսել մի շատ կարևոր թեմայից,՝ որի մասին խոսելը այսօր կարծես արգելք է դրված մեր երկրում՝, ինչպես օրինակ ,,антисемитизм,,-ը՝, ողջ աշխարհում:
Խոսքը Ղարաբաղի կլանի մասին է, որը մեր երկրի գլխավոր մարքսիստի խոսքերով,՝ Անգլյական
բուլդոգի համառությամբ զավթել է իշխանությունը և պատրաստ է ցանկացած գնով չզիջելու: Մի թե՛այս դառը և դաժան իրականության մասին չպետք է խոսել, թաքցնելու ի՞նչ կարիք կա:
Այսօր գրե թե ամեն ուր են խոսում՝ վերջին երկու ինքնակոչ նախագահների դավադրությունների
մասին, որոնք կազմակերպելով՝ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի արյունահեղությունները՝ զավթեցին
նախագահի աթոռները և պատրաստ են ավելի մեծ հրեշագործությունների,՝ հանուն այդ աթոռի:
Հենց այդ երկուսն էլ բերեցին Ղարաբաղցու կուլտուրան, որը իր պատմական և աշխարհագրական
բարդություններից ելնելով, կրել են հանուն գոյատևման՝ շողոքորթել, հաճոյանալ, ապա զավթելով, նվաճելով,՝ ստորացնել, ստրկացնել, նսեմացնել, հանուն իրենց՝ փառքի, իշխանության:
Դրա ամենավառ ապացույցն է համացանցում,՝ երբ ԼՏՊ-նը իր հետնորդին՝ ռք-ին, ,,որի անունը
մեծատառով չեմ կարող գրել,, հարցնում է՝ -Հայմերը գիտե՞ս: Պատասխանը, երբ ռք-նը՝ խունջիկ
մունջիկ լինելով խոստովանում է չգիտի որևհետև Ալբանացի է: Այդ նույն մարդը բոլորովին այլ
պահվածքով մեկ այլ դրվագում կարդում է Սահմանադրությունը՝ երդումակալության ժամանակ, իր
կեցվածքով, առոգանությամբ, դեմքի միմիկաների խստությամբ՝ բոլորովին այլ մարդ՝ դիկտատոր:
Նույնը կարելի է ասել նաև վերջինիս մասին՝ սս-ի, որի արևելյան, գավառական մանևվրները կախ-
ված իրավիճակից կարող են փոխվել, թողնելով չափազանց տհաճ տպավորություն:
Գիտեմ, որ հարգելի՝ Արամ Աբրահամյանի նախնիները նույնպես Ղարաբաղից են՝ Շուշից, բայց
պատկերը բոլորովին հակառակն է, և եթե վիրավորական եմ արտահայտվում, ապա թող ընդունի
իմ՝ տգետիս անենախորհին ներողամտությունը: Նույնը կխնդրեի նաև երջանկահիշատակ՝
Արթուր Մկրտչյանին, եթե հնարավոր լիներ, և էլի շատ մարդկանց, որոնք մեր հետ են, և մեր հետ
չեն: Երդվում եմ իմ բոլոր սրբություններով, որ չունեմ անձնական որևէ հակակրանք ղարաբաղցու
հանդեպ, եթե չհաշվենք իմ նշած երկու հանցագործ էլեմենտներին, որոնք երկրի կործանման
գլխավոր դերակատարներն են: Կարծում եմ Ղարաբաղցին շատ լավ գիտակցում է այս ամենը,
բայց լռելը շատ ավելի կործանարար է, քան բացահայտ քննարկումը: Պատրաստ եմ իմ ամեն
խոսքի համար պատասխան տալ, քանի որ համոզված եմ, որ երկրի փլուզումը սկսելու է՝ հենց
Ղարաբաղը կորցնելուց հետո: Մի լռեք, խոսեք համարձակ, մի վախեցեք, թշնամին գիտի այն ինչին մենք աչք ենք փակում:
****Մի լռեք, խոսեք համարձակ, մի վախեցեք, թշնամին գիտի այն ինչին մենք աչք ենք փակում:*****
Հարգելի Մաքսիմ, Ձեր այս խոսքերը ինձ համար հնչում են որպես Սարդարապատի զանգերի 3 օր շարունակ չդադարող տագնապի ղողանջներ, որոնք օրհասական պահին մարդկանց միջից հանեցին վախն ու դատապարտվածության զգացումը:
Կկարողանա՞նք արդյոք այս զանգվածային պարալիտիկ փսիխոզից սթափվել՝ չգիտեմ, բայց հույսս չեմ ուզում կորցնել…
Առանձին շնորհակալություն ,,Առավոտ,,-ին` Maxim -ի մտքերը հրապարակելու համար:
Բայց Maxim-ը բան չի ասել, պարզապես իր թունավոր մտքերն է շարադրել, իսկ դրա համար
ՀՀ-ում չեն պատժում: Բոլորը մեղավոր են, բոլորը անխտիր, հատկապես իշխանությունները, բայց ոչ մաքսիմներն ու էլի շատ շատերը: Չաշխատելով ու բամբասելով ապրել եք ուզում, ավելի ճիշտ լավ ապրել այդպես չի լինի այլևս ՀՀ-ում: Ընդամենը մեկ սերունդ հետո շատ բան կփոխվի, բայց վտանգը մաքսիների մեջ է, շատ են թունավուր ու սուբյեկտիվ, կարող են և քանդել պետությունը; Ինչ բան է ղարաբաղցու կլան, կարելի է կարծել, որ ազնվական ծագումով Նոյեմբեյանցիները կամ Մարտունեցիները կամ Արմավիրցիները կլան չեն ունենալու, հա եթե քաղքենի Երևանցի է դա կլան չի կոչվի: Վերջին օրերին բանկոմատից հեռացա 10000 դրամը տարան 20 վարկյան հետո չկար, անգամ մեկ մարդ չէր հասցնի սպասարկվեր: 15 օր առաջ 18 ամյա աղջիկը տոթից ուշաթափվեց 15 համարի ավտոբուսում, հեռախոսը մի կերպ գտնվեց հատակից ավտոբուսի, դրամապանակը տարան: Իհարկե իշխանություններն են մեղավոր, դա հո մենք չենք:
Էրդողանը բարոյականության էտալոն է, Օբաման հրեշտակ է, Պուտինի ուսերին անհիշելի ժամանակներից հրեշտակի թևեր կան աճած, ինչպիսի վեհ դաստիրակության տեր մարդ էր Սարկոզին, բա Մերկելի ոտքերը դեռ ամպոտ են, միայն ղարաբաղցիները կամ կլանը անտանելի են: Իրականում որ հայերս պետականություն չենք ունեցել հենց մաքսիմների շնորհիվ է, իրենք միշտ մեծ թիվ են կազմել ու կազմում: Շարունակեք բողոքել դա ոչ խելք է պահանջում, ոչ էլ պատասխանատվության է բերում, ամենակարևորը որ իշխանություններն են մեղավոր….
Եթե մինչև հիմա չենք հասկացել, որ դաս է պետք քաղել, որ բոլոր երկրներում են խարդախություններ լինում ու ոչ պակաս քանակով, ապա առաջ դեպի իշխանություններին ոչնչացնելը կեցցե մաքսիմիզմը:
Անիմաստ դեմագոգիա…
ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ
Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. –
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։
Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։
Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։
Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։
Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։
Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:
Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:
Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։
Ռ. Պատկանեան
Հարգելիներս
երբ կարդում եմ ձեր գրածները, ամիջապես էմոցիոնալ մի բան ել ես եմ ուզում գրել, բայց քանի որ
գրելու հմտություն չունեմ`լռում եմ:
Եվ դա ինձ սովորեցրեց համբերել ու սթափ նայել փաստերին. կասեմ որ շատ օգտակար է,
Ժողովուրդ. մի քիչ ել համբերեք……
Առանձին շնորհակալություն ,,Առավոտ,,-ին` Հայաստանը այս օրը գցողնրին ուղղված դատավճիռ-մտքերը հրապարակելու համար:
Ապշելու բան է. նույնիսկ առաջադեմ մտավորականները ժողովրդին դիտարկում են որպես օբյեկտ (օրինակ` երկիրը պաշտպանելու ռեսուրս), ոչ թե որպես սուբյեկտ (օրինակ` կառավարման մասնակից): Զարմանալի են նաև իշխանությանը տրվող խորհուրդների զգուշավորությունը` “սեփական ազդեցությունը ՓՈՔՐ-ԻՆՉ թուլացնելու եւ պետությունը ՓՈՔՐ-ԻՆՉ ուժեղացնելու” մասին:
Իշխանությունները կարող էին, առանց իրենց դիրքերը զիջելու, որոշակի բարեփոխումներ անցնացնել, որպեսզի պետություն շարունակվող քայքայումը կանխեյին: Դա նաեւ նրանց շահերից է: Սակայն այդքան խելք չունեն: Ինչ մնում է զգուշավորությանը, ապա ես կարող եմ ասել՝ իշխանություններ, հեղացեք,եւ ձեր տեղը զիջեք երկիրը ծաղկոցնող հրեշտակներին: Այդ դեպքում Ձեր աչքին, երեւի, ավելի խիզախ կերեւամ: Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է:
Քաղաքականությունը Հայաստանում նեղմասնագիտական արհեստ է…:)
Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ է:
Արամ ջան,էս թոհ ու բոհի մեջ մենք մոռանում ենք առաքինի,անբիծ ու խոհեմ քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանի մասին…Միգուցե առողջական խնդիրների հետ են կապված նրա պասիվությունը…
Համենայնդեպս՝ նա իմ կարծիքով ամենաարժանի Նախագահը կլիներ Հայաստանի…
Խոհեմության էտալոնը Ս Դեմիճյանն է Հայաստանում, ինչպես ճիշտ նկատել եք, իսկ մտքի հսկան դուք: Ինչ լավ կլիներ իսկապես նա նախագահ, դուք վարչապետ: Երանի այդ օրը մեկ վարկյան շուտ գա
Չէ,իհարկե՝ չէ…,,Մտքի հսկաներն,, Հայաստանում՝ սկսած 1998 թվականից,բարձրագույնը 8 տարում ավարտած ,,կռտված միակ տղամարդ,,-ներն ու բաբոյի ասածներով գործող թարս բուսնած խիյարներն ու կրթական մակարդակով դրանց չզիջող կամակատարներն են…
Իսկ պետության քայքայումը արդեն փաստ է ձեր համար և եթե այո, ապա որ տվյալների հիման վրա
Իմ խորհին շնորհակալությունը՝ ,,Առավոտին,, իմ մտքերը հրապարակելու համար, որը հազար անգամ շատ համարձակություն է պահանջում, քան իմ կողմից հոդվածը գրելը: Շատ ուրախ եմ,
որ ունեմ համախոհներ՝ Մարգարը, dyadyur-րը և հույսով եմ, որ էլի շատերը կլինեն: Շնորհակալ եմ
նաև Արմենից՝ իր տեսակետի համար, բայց եթե վիրավորել եմ՝ երբեք ներեղություն չեմ խնդրի, քանի
որ գրածիս ճշմարտության մեջ համոզված եմ ավելի քան 1000%-ով: Ներեղություն չեմ խնդրի նույնիսկ իմ ամենամտերիմ ընկերներից մեկին, որը կես դարից ավել Երևանում է ապրում , բայց ինչպես ասում են՝ ուղն ու ծուծով Ղարաբաղցի է, միայն թե նրա համառությունն ու տոկունությունը՝ շիտակի, պարզի, մարդկայինի մեջ է դրսևորված և նույնպես չի ընդունում այս խայտառակ բարքերը,
և այդ պատճառով է, որ իր շինարարի մեծ փորձը ներդրել է արտագնա աշխատանքում: Կարծում եմ
հանդիպելիս՝ ճակատս չի համբուրի, բայց քիթս էլ չի կոտրի, քանի որ փորձով գիտի, որ թե՛ մեջքից,
և թե՛ ընկած տեղը հարվածող չեմ, ինչը որ այսօր անում են երկրի իշխանավորները՝ ազգի հանդեպ:
Այսօր ուղիղ երկու ամիս է, ինչ իմ հայրենիքում եմ՝ իմ աչքի առաջ կառուցված Երևանում: Երեք
տասնյակ տարվա մեջ շատ բան է փոխվել, և լավը և սարսափելին՝, այն որը իմ աչքի առաջ, օրը ցերեկով ժողովուրդը իր խիղճը վաճառեց սատանային՝ 5-10 հազար դրամով, անունը դնելով
քաղաքապետի ընտրություններ: Իմ խորը համոզմունքով, դա աններելի է, առավել աններելի՝ այդ
քայլին դրդողներին, կազմակերպողներին, և ցինիկ ու լկտի՝ պարտվածների վրա ծիծաղողներին:
Ես շատ երկրներում եմ եղել և աշխատել, և պարզ տեսնում եմ մեր երկրի դժբախտ ճակատագիրը,
որի վախճանը կարող է լինել հաշված ամիսներ հետո, եթե կտրուկ չփոխել իրավիճակը: Արմեն,՝ եթե դու կարծում ես, որ ես կուրախանամ այդ ճակատագրով, թող հենց այս պահին կենդանի
այրվեմ դժողքի կաթսայում, կամ արժանանամ ամենադաժան պատժի: Ինչ վերաբերվում է բարի գործ անելուն, ապա եթե մեզ բախտ վիճակվի հանդիպել, ապա ես քեզ ոչ թե կպատմեմ, այլ կտամ
երկու մարդկանց հեռախոսի համար, որոնք մինչ հանդիպելը, ինձ անծանոթ էին, բայց փորձեցի
օգնել՝ հարազատների առողջական հարցում և նույնիսկ հետազոտությունները քիչ ջանքեր և միջոց չի պահանջում, արդյունքները դժվարանում եմ գուշակել:
Կոչ եմ անում,՝ եկեք դուրս գանք անտարբերության, կույր մտածողության ճիրաններից: Կան մարդիք, որոնք հանուն հայրենիքի պատվի, և թշնամու վրեժխնդրության կորցրել են տեսողությունը, բայց այսօր նույն եռանդով պայքարում են նորմալ երկիր ունենալու համար, քանի
որ այդ մարդիք վաղուց են զգացել հայրենիք ունենալու քաղցն ու կարոտը: Վիրավորանքի և
քննադատությունից հետո եկեք գործ անենք: Ես պատրաստ եմ ցանկացած առողջ ուժի կողքին
կանգնել: Այդ ուժը իմ համոզմամբ՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ շարժումն է, որտեղ բոլոր մտահոգ
մարդկանց համար տեղ կա:
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ես: Հուսով եմ, կեսից չես թողնի գնա:
Մաքսիմ ջան լրիվ համամիտ եմ Ձեզ հետ: Հիմա ինչ որ գրեմ դիտարկեք որպես զրույց: -«Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին», մի քիչ որ սթափ նայենք ու վերլուծենք կատարվածն ու շարունակությունը կտեսնենք որ այդպես է: Թաղի խուժաններն էլ են մեր մեջից, պատժիչ և կաշառակեր միլիցիան էլ, շողոքորթ ստորադաս ղեկավար կոչվածներն էլ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում և պատրաստ են ամեն ինչի, ընդուպ ժողովրդի վրա կրակելու հրամանը կատարելուց: Ու եթե մի քիչ էլ խորանանք կտեսնենք բավական մեծ տոկոս են կազմում ու մեր միջից են: ս.ս-ն իր հույսը դրանց վրա է դրել: Իսկ եթե մեր դավաճանները (որոնք արդեն մի քանի հարյուրամյակ է մեր մեջ կան) կազմեն քչամասնություն, նա ոչինչ չի կարողանա անել, բացի որ արժանանա Սադամ Հուսեինի ճակատագրին: Սա մտորումների առիթ է տալիս, որին համարյա ժամանակ չունենք: Ձեր նման ազնիվ- հայրենասերները, ցավալի է բայց քիչ են: Տա աստված ես սխալվեմ ու կատարվի մեր դարերի երազանքը…. Րաֆֆին հենց դա է ուզում անի, որին մենք հեգնում ենք, վիրավորում օգնելու և կողքին կանգնելու փոխարեն… Համամիտ եմ Ձեզ և սթափման կոչ եմ անում… Մեղք ենք…
Պատճառների ու հետևանքների վերլուծականի հետ համամիտ եմ,իսկ Րաֆֆիի մասով՝ համոզված եմ,որ նա հերթական ,,Ա լյա Սերժ,, նախագիծն է…
Համլետ ջան չեմ վիճարկում: Կարևորը մենք միանալու ընդունակություն ունենանք, վերջ դնենք կուսակցախաղերին, փիլիսոփայել և քննադատել շատերը գիտեն, որով ժողովրդի մասնատում է կատարվում: Դա կատարվում է կայացած երկրներում: Մեր դեպքում պետք է մեկին հավատալ և միահամուռ հետևից գնալ: Հետո եթե ուզենա շեղի մոտը չի ստացվի, ուշ կլինի: Դե նրան (նկատի ունեմ Րաֆֆիին) հավատալու պատճառները շատ-շատ են… ինձ թվում է գաղտնիք չէ… Մենք մտածելու ժանանակ քիչ ունենք, հետո ուշ կլինի…
ինչ վատն է այդ ժողովուրդը, իսկ այ դուք ….. եթե ձեր տեսակետին չեն, ուրեմ էլ սատանա, էլ 5000: Մի պարզ բան է պետք կարողանալ ընկալել ընտրել են նրան ում չարյաց փոքրագույնն են համարում: Ժամանակը ցույց է տալիս, որ դա ընկալելը ահավոր դժվար բան է:
Հենց ընկալեք անմիջապես կտեսնեք թե ինչքան բան կա, որ շատ պարզ բացատրվում է ու պետք չէ հեռուները վազզել:
Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Րաֆֆիին մի կողմ դրեք:Րաֆֆիի հարցը,խնդրում եմ, փակված համարեք: Նա իր դերը կատարեց և մեկնեց ԱՄՆ:Ժողովրդի այս անհանգստության ու լարվածության պահին Ամերիկա գնալս ո՞րն է:
Արմեն, ձեր մեկնաբանություններին ոչ ոք չի արձագանքում, հասկանում են,որ իմաստ չունի,դու երկիրը կործանման տանող թիմից ես, ավելի լավ է լռես։
Դու՞ք էլ կռահեցիք: