Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտեք Եվրատեսիլն ու տաշիր-տուշիրները

Մայիս 18,2013 12:21

Ո՞ նց կարող  է հայը բռնել ու հայ զինվորի, հայ երեխու ծոծրակին կրակել…

Ազերինե՞ր, թուրքե՞ր, Ճիվաղներ, չգիտեմ, ովքեր եք դուք, բայց ձեր նմանները հակահումանիզմի գոյության իրավունքը, տեղն են պահում մեր իրականության մեջ: Բայց դուք ձեզնով նաև ստիպում եք, որ հումանիզմին այլընտրանք էլ լինի` հատուկ ձեր նմանների ու ձեզ քողարկողների համար:

Իրենց հարգող Հայերին առաջարկում եմ այսօր զերծ մնալ եվրատեսիլ ու տաշիր-տուշիրներ նայելուց:

Իսկ լրատվամիջոցներին` արժանապատվություն ունենալ ու բոյկոտել էդ միջոցառումների լուսաբանումը:

Հասկացեք, խնդրում եմ, որ միայն ձեր պես առաջատար ԶԼՄ-ների ռեսուրսների, լծակների ճիշտ ուղղորդմամաբ հնարավոր կլինի կանխել նման ողբերգությունները, որ իրականում բոլորիս մեր մի բուռ ազգի ողբերգությունն է:

Եվրատեսիլներ լուսաբանելու փախարեն, որպես հայ, ՀՀ քաղաքացի խնդրում, հորդորում եմ հասարակության ուշադրության կենտրոնում պահել Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանի հետ կատարվածը:

Անհայտ հանգամանքներում մահացած զինվորի հայրը այժմ Երեւան է գալիս` ի նշան բողոքի` երեխայի դիակով հանդերձ:

Պարզապես մեր պարտքն է փորձել բարոյապես գոնե սատարել այդ որդեկորույս ընտանիքին, գոնե ինչ-որ ձև կիսել նրա վիշտը, որը, կրկնեմ, իրականում բոլորինս է: Եվ որ ցավոք պիտի ընդգծեմ, ոչ մեկս փաստորեն երաշխավորված չեն նույն իրավիճակում հայտնվելուց:

 

Հարգանքով` Դավիթ Պ. Վարդազարյան, թարգմանիչ ՀՀ քաղաքացի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031