Պաշտպանության նախարարության եւ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները փորձում են փակել սպանված զինվորի ծնողների մեքենան, որով Երեւան են բերում մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի դին: NEWS.am-ը տեղեկացնում է, որ լարված իրավիճակ է ստեղծվել:
Նրա հորեղբայր Աշոտ Ստեփանյանը հայտնեց, որ բազմաթիվ զինվորական մեքենաներով փորձում են ճանապարհը փակել, բայց իրենց հաջողվել է մանեւրել եւ շարունակել ճանապարհը: Նրանք այս պահին գտնվում են Գավառի ճանապարհին:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում պետք է լիներ զինվորի հուղարկավորությունը, սակայն ծնողները ՊՆ անտարբերությունից ու ընդհանրապես որդու սպանության պատճառները իրենց հայտնելուց վրդովված` դին բերում են Հանրապետության հրապարակ՝ ի նշան բողոքի:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: