Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգարանը գործում է , «զուգարանային պատերազմը»՝ շարունակվում

Մայիս 18,2013 12:10

Մայիսի 8-ից   Նոյեմբերյանի  քաղաքային մարզադաշտին կից գործում է հասարակական զուգարան:  Նոյեմբերյան քաղաքը՝ Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի կենտրոնը վաղուց կարիք ուներ հասարակական զուգարանի: Զուգարանում մուտքի վճարը մատչելի է` 50  դրամ, զուգարանը կառուցված  է սանիտարական բոլոր կանոններին համահունչ: Հասարակական զուգարանը կառուցվել է «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ,  ծախսվել է 8 միլիոն 698 հազար  դրամ, որից համայնքի ներդրումը՝ 4 միլիոն 349 հազար դրամ:

Ապրիլի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժեց Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սամվել Գիշյանի  հայցը: Վերջինս հայցով Նոյեմբերյանի քաղաքապետարանից պահանջում էր քանդել  քաղաքային մարզադաշտին եւ Սամվել Գիշյանին պատկանող հանդիսությունների  սրահին հարակից տարածքում  կառուցված հասարակական զուգարանի շինությունը եւ  տարածքը բերել նախկին տեսքին: Դատարանը Ս. Գիշյանի  հայցը մերժելու  համար հիմք է ընդունել այն, որ հասարակական զուգարանը  կառուցվել է համայնքին պատկանող հողատարածքում, առկա է համապատասխան նախագիծ, շինթույլտվություն, քաղաքապետարանի կողմից կառուցված հասարակական զուգարանը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին եւ պահանջներին, զուգարանի կառուցումը խիստ անհրաժեշտություն է քաղաքի բնակչության համար:

Ս. Գիշյանը պնդում է, որ նորակառույց հասարակական զուգարանի կոյուղագծի միացումը այդ տարածքում գործող բաց  սելավատարին անօրինական է. առողջապահության նախարարի 2010թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ  մարդկանց զանգվածային կուտակման վայրերում հասարակական զուգարաններ տեղակայվում են  հասարակական եւ բնակելի շինություններից առնվազն 50 մ հեռավորության վրա, նորակառույց զուգարանը գտնվում է քաղաքի մշակույթի տան եւ  հանդիսությունների սրահի կողքին:

5500 բնակիչ ունեցող Նոյեմբերյանում հասարակական զուգարան չկար, դրա կառուցումը քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի նախընտրական ծրագրերից է:  Նոյեմբերյանում  «զուգարանային հակամարտությունը» չի ավարտվում: Սամվել Գիշյանը հայցով դիմել է ՀՀ  վարչական դատարան,որով վիճարկում է  Նոյեմբերյանում հասարակական զուգարան կառուցելու համար քաղաքապետարանի կողմից տրամադրված  շինթույլտվության օրինականությունը: ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում սույն գործով առաջին նիստը կայացել է մայիսի 15-ին, հաջորդը նշանակված է հունիսի 14-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031