Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ. Մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը

Մայիս 18,2013 12:00

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը գազի սակագնի թանկացման վերաբերյալ

 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ եւ սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական, ավելին` ազգային անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Հայտնի է, որ ՌԴ իշխանություններն երբեք էլ չեն թաքցրել, որ գազը ռուսական քաղաքականության մեջ արտաքին սուբյեկտների հետ հարցեր լուծելու գործիք է եւ այդ գործիքն արդեն որերորդ անգամ կիրառվում է Հայաստանի նկատմամբ։ Վստահ ենք, որ այս անգամ էլ ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար։

Գազի սակագնի թանկացումը բացասական հետեւանքներ է թողնելու ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալ–տնտեսական վիճակի վրա, այն շղթայական ազդեցություն է ունենալու շուկայում եւ կբերի նոր թանկացումների, ինչն էլ մեր երկրի համար արտագաղթի արդեն իսկ գոյություն ունեցող աղետալի տեմպերի կտրուկ աճի պատճառ կհանդիսանա։ Նկատենք, որ այստեղ չի օգնի անգամ ՀՀ կառավարության կողմից առաջարկված 30 տոկոս սուբսիդավորումը, քանզի դա էլ է իրականացվելու ՀՀ բյուջեից` այսինքն կրկին ՀՀ քաղաքացիների հաշվին։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը։ Ավելին` ՀՀ իշխանությունները պարտավոր են  քայլեր ձեռնարկել Հայաստանում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման եւ ապահովման ուղղությամբ։

Ներկայիս իրավիճակը մարտահրավեր է մեր պետության համար եւ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կապահովի բիզնեսի եւ քաղաքականության տարանջատում,  կձեւավորի նոր տիպի հարկային եւ օրենսդրական դաշտ, ինչն էլ հնարավորություն կտա ունենալ գիտատեխնիկակական առաջընթացի վրա հիմնված մրցունակ տնտեսություն եւ կբացառի կախվածությունը այլ երկրների քաղաքական եւ տնտեսական շահերից։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031