Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների գործերն ուղարկվել են դատարան

Մայիս 18,2013 11:57
Մայիսի 5-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ տեսել են 2 քվեաթերթիկ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա Ղազար Մ.-ն է: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նույն օրը  ոստիկանության աշխատակիցը Կենտրոնականի բաժնում զեկուցագիր էր ներկայացրել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իրեն է մոտեցել Ս. Շահումյանի անվան 1-ին դպրոցում տեղակայված թիվ 9/17 տեղամասի նախագահը  և մատնացույց անելով Է. Ե.-ին, հայտնել, որ նա փորձել է կրկին անգամ կատարել քվեարկություն:
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, առաջին դեպքում Ղազար Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել էր որպես կասկածյալ, որպես վկաներ հարցաքննվել էին հանձնաժողովի անդամները, կատարվել էր ընտրողների ցուցակի զննություն, իսկ Է.Ե.-ն բացատրությամբ հայտնել էր, որ 2-րդ անգամ փորձել է քվեարկել` հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
Երկու գործն էլ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031