Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը Ադրբեջանի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը։
Երեկ նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունը ներկայացնելու հայտ է ուղարկել Ադրբեջան։ «Եթե Ադրբեջանը մերժի նախագահական ընտրություններում ներկայացրած մեր հայտը, կհաստատի իր ֆաշիստական դիրքորոշումները»,- ասաց Այվազյանը։
«Հայոց աշխարհ»