Ուկրաինայի չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Italsportpress»-ի հետ հարցազրույցում պատասխանելով եվրոպական գրանդ ակումբների ցուցաբերած հետաքրքրությանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ՝ հայտարարել է. «Մխիթարյանը մեզ համար կարեւոր խազացող է եւ մենք նրան ոչ մի տեղ բաց չենք թողնի: «Յուվենտուսը» կարող է փոխել տրանսֆերային իր նպատակները, քանի որ Մխիթարյանը չի հեռանա Դոնեցկից: Մենք պատրաստվում ենք երկար ճանապարհ անցնել Չեմպիոնների լիգայում եւ Հենրիխը կշարունակի առաջընթաց արձանագրել իր թիմակիցների հետ», – ընդգծել է ռումինացի մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ