Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո’չ պատերազմին»՝ Պատերազմի թանգարանն ու Բեռլինի պատը (ֆոտոշարք)

Մայիս 18,2013 10:48

Մեր ոչ հեռավոր անցյալի տխուր արձագանքներ

 

 

Բեռլինի կենտրոնական փողոցներում այս սյուները տեղադրված են ի հիշատակ ֆաշիզմի զոհ դարձած մտավորականներ:

Բեռլինի կենտրոնական փողոցներում այս սյուները տեղադրված են ի հիշատակ ֆաշիզմի զոհ դարձած մտավորականների:

1989 թ. Բեռլինի պատի փլուզումից հետո մի հատված՝ մոտ 1 կմ երկայնքով թողվեց որպես «սառը պատերազմի» մասին հիշողություն:

1989 թ. Բեռլինի պատի փլուզումից հետո պատի մի հատված՝ մոտ 1 կմ երկայնքով, թողվեց որպես «սառը պատերազմի» մասին հիշողություն:

Բեռլինի պատից մի կտոր:

Բեռլինի պատից մի կտոր:

Պոտսդամի պլացի մոտ գտնվող այս պատի կտորն էլ զարդարվել է ծամած ծամոնների գունավոր կտորներով:

Պոտսդամերպլացի մոտ գտնվող այս պատի կտորն էլ զարդարվել է ծամած ծամոնների գունավոր կտորներով:

Բեռլինի խորհրդանիշ Բրանդենբուրգյան կամարի եւ Ռայխստագի հարեւանությամբ գտնվող այս ճերմակ խաչերը խորհրդանշում են Արեւելյան Բեռլինից Արմտյան Բեռլին փախուստ կատարելիս սպանված գերմանացիների հիշատակը:

Բեռլինի խորհրդանիշ Բրանդենբուրգյան կամարի եւ Ռայխստագի հարեւանությամբ գտնվող այս ճերմակ խաչերը խորհրդանշում են Արեւելյան Բեռլինից Արեւմտյան Բեռլին փախուստ կատարելիս սպանված գերմանացիների հիշատակը:

Իսկ այս քարերը խորհրդանշում են ֆաշիզմի զոհ դարձած հրեաների հիշատակը:

Իսկ այս քարերը խորհրդանշում են ֆաշիզմի զոհ դարձած հրեաների հիշատակը:

Բեռլին գալուս հենց առաջին օրվանից զգացի, թե այստեղ որքան մեծ հարգանք եւ նույնիսկ սեր կա Միխայիլ Գորբաչովի նկատմամբ: Ի տարբերություն խորհրդային կարգերի հանդեպ կարոտախտից չապաքինվող հայերի, որոնք ՍՍՀՄ վերջին ղեկավարին՝ ՍՍՀՄ-ի փլուզման մեջ գլխավոր ներդրումն ունեցած անձին միայն անեծքներով են հիշում (եւ դա ոչ թե՝ Ղարաբաղյան հարցում նրա ունեցած ոչ դրական դերակատարման, այլ միայն եւ միայն՝ «էն գյոզալ երկիրը» քանդելու պատճառաբանությամբ), գերմանացիները նրան երկրպագում են:

Եվ միայն երեկ, երբ «Դոյչե վելե ակադեմիա» գերմանական կազմակերպության հրավերով Բեռլինում գտնվող բազմազգ լրագրողների խմբով այցելեցինք Պատերազմի թանգարանը՝ «Չեք փոյնթ Չարլին», ամբողջությամբ կարողացա հասկանալ նրանց: Այս թանգարանում ցուցադրված են 1945 թվականից հետո Գերմանիայի ա’յն պատմությունը ներկայացնող մասունքները, որոնք ամենայն խստությամբ թաքցվել են խորհրդային միջին վիճակագրական քաղաքացուց: Նացիզմի դեմ հաղթանակից հետո այս երկիրը, հաղթողի գերին դառնալով, մի քանի տասնամյակ ծնկած էր: Ազգային արժանապատվության նվաստացումը, որին ենթարկվում էին գերմանացիները, երբ նրանց երկիրը մասնատվել էր, երբ անգամ մայրաքաղաքն էր երկու մասին կիսված, եւ այդ երկու մասերում տիրություն էին անում օտարները, նրանց երկար ժամանակ հետապնդում էր: Այս առումով թանգարանում գտնվող՝ ինձ համար ամենատպավորիչ լուսանկարներից մեկը 1957 թվականին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում՝ Արեւելյան Գերմանիայում հերթական ընդվզման մասին պատմող լուսանկարն էր, որում ցուցարարներից մեկը բարձրացրել էր այսպիսի մի պաստառ «Դուք չե’ք կարող անվերջ նվաստացնել մեզ»:

«Պատերազմի թանգարանի» մուտքի առջեւ փակցված է «Կրեմլի վերջին դրոշը»:

«Պատերազմի թանգարանի» մուտքի առջեւ փակցված է «Կրեմլի վերջին դրոշը»:

Այստեղ եղել է սահմակետը՝ «Չեք փոյնթ Չարլին»: Սովետական սահմանապահի լուսանկարով այս պաստառի հակառակ կողմում էլ ամերկյան զինվորի լուսանկարն է:

Այստեղ եղել է սահմակետը՝ «Չեք փոյնթ Չարլին»: Սովետական սահմանապահի լուսանկարով այս պաստառի հակառակ կողմում էլ ամերկյան զինվորի լուսանկարն է:

Թանգարանի մուտքին սառը պատերազմի ժամանակ ՍՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի եւ ԳԴՀ ղեկավար Էրիխ Հոնեկերն է:

Թանգարանի մուտքին սառը պատերազմի ժամանակ ՍՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի եւ ԳԴՀ ղեկավար Էրիխ Հոնեկերի կրքոտ համբույրի լուսանկարն  է:

Բրեժնեւը, բնականաբար, այդ տանը չի ապրել երեսուն տարի: Ուղղակի նրա շունչն է շատ երկար զգացվել այս քաղաքում:

Բրեժնեւը, բնականաբար, այդ տանը չի ապրել երեսուն տարի: Ուղղակի նրա շունչն է շատ երկար զգացվել այս քաղաքում:

Սա թանգարանի նմուշ-մակետներից է, որում ներկայացվում է, թե ինչպես է այս աղջիկը տեղավորվել մեքենայի՝ հատուկ ձեւափոխված բենզաբաքի մեջ՝ Արեւմուտք գնալու համար: Լուսանկարներն ու փաստաթղթերն էլ մանրամասներ են հաղորդում այդ դեպքի մասին:

Սա թանգարանի նմուշ-մակետներից է, որում ներկայացվում է, թե ինչպես է այս աղջիկը տեղավորվել մեքենայի՝ հատուկ ձեւափոխված բենզաբաքի մեջ՝ Արեւմուտք գնալու համար: Լուսանկարներն ու փաստաթղթերն էլ մանրամասներ են հաղորդում այդ դեպքի մասին:

Իսկ այս աղջիկը տեղավորվել է Արեւելյան Բեռլին համերգ տալու եկած իր երաժիշտ սիրեցյալի բերած «դինամիկի» մեջ:

Իսկ այս աղջիկը տեղավորվել է Արեւելյան Բեռլին համերգ տալու եկած իր երաժիշտ սիրեցյալի բերած «դինամիկի» մեջ եւ այդպես փախել ԳԴՀ-ից:

Բեռլինը կիսելու ժամանակ երեխայի ծնողները մնացել են Արեւմտյան Բեռլինում, ինքը՝ Արեւելյանում, այս ոստիկանը թույլ է տվել, որ երեխան անցնի փշալարարի վրայով եւ հասնի իր ծնողներին: Դրա համար նա արժանացել է ազատազրկման:

Բեռլինը կիսելու ժամանակ երեխայի ծնողները մնացել են Արեւմտյան Բեռլինում, ինքը՝ Արեւելյանում, այս ոստիկանը թույլ է տվել, որ երեխան անցնի փշալարարի վրայով եւ հասնի իր ծնողներին: Դրա համար նա արժանացել է ազատազրկման:

Այս թանգարանն ի սկզբանե մտածված է եղել որպես հիշատակի անկյուն նրանց համար, ովքեր մահվան սպառնալիքի տակ, հաճախ էլ կյանքի գնով փորձում էին Արեւելյան Գերմանիայից եւ մասնավորապես Արեւելյան Բեռլինից փախչել դեպի ազատություն՝ Արեւմտյան Բեռլին կամ Արեւմտյան Գերմանիա: Հիշեցնենք, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մայրաքաղաք Բեռլինը մնացել էր սովետական տիրապետության տակ գտնվող Արեւելյան Գերմանիայում, սակայն պատերազմը հաղթող մյուս ուժերը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, չհամակերպվելով այդ իրավիճակին, պահանջեցին, որ Բեռլինը կիսվի: Արդյունքում Բեռլինի մի կեսը անկլավի պես առանձնացված էր՝ չորս կողմից շրջափակված էր սովետական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում: Երբ Բեռլինը կիսվեց, բնակչության հսկայական արտահոսք սկսվեց Արեւելյան Բեռլինից դեպի Արեւմտյան: Նրանք հեռանում էին տասնյակ հազարներով: Հարյուր հազարներով էլ լքում էին ԳԴՀ-ն՝ մեկնելու ԳՖՀ: Դա կանխելու նպատակով սովետական իշխանությունները նախաձեռնեցին Բեռլինի պատի կառուցումը: 1961 թվականին սկսված եւ մինչեւ 1975 թվականը պարբերաբար թարմացվող եւ վերակառուցվող պատը 155 կմ երկայնք ուներ, որից 43-ով բաժանվում էր Արեւելյան Բեռլինից, մնացածով՝ Արեւելյան Գերմանիայի մնացած հատվածից, եւ միջինը՝ 3,5 մ բարձրություն: Պատը երկշերտ էր, եւ շատ գերմանացիներ սպանվել են հենց երկու շերտերի արանքում գտնվող «չեզոք գոտի» կոչված տարածքում: Պաշտոնական տվյալներով՝ 125, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, որոնք ավելի հավատարժան են՝ ուղիղ տասն անգամ ավելի՝ 1245 մարդ է զոհվել սահմանն անցնելու փորձ կատարելիս: Այս վերջին թիվը ստացվել է, երբ սառը պատերազմի ավարտից հետո բացել են «Շտազիի» արխիվները: Զոհերից ոմանք պատի վրա են գնդակահարվել, ոմանք երկու Բեռլինները կիսող գետով անցնելու փորձ կատարելիս, ոմանք՝ փախուստի ժամանակ բռնվելուց հետո բանտերում են մահացել:

«Չեք փոյնթ Չարլին» Բեռլինի այն հատվածներից է, որտեղ սովետական եւ ամերիկացի սահմանապահները հերթապահում էին եւ ստուգում սահմանն անցնողների փաստաթղթերը: Այսօր էլ Բեռլինում կանգնած է այդ սահմանակետը՝ որպես կենդանի հիշողություն, թե ինչ փորձությունների միջով է անցել այս քաղաքը: Եվ Բեռլինի պատից էլ որոշ հատվածներ չեն քանդվել, ու պահպանվել են պատմության համար: Իսկ այն մասերում, որտեղ պատը հիմնահատակ քանդվել է, հատակին հատուկ երկշերտ սալիկներով նշագրված է, որ այդտեղով պատն է անցել:

Բեռլինի մետրոն նույնպես Բեռլինի կիսման ժամանակ բաժանվել էր երկու մասի: Որոշ կայարաններ ծառայում էին որպես սահմանային անցակետեր, որոշները լրիվ էին փակվել, իսկ որոշ մետրոյի գծեր ուղղակի կիսվել էին՝ կեսը Արեւելյան Բեռլինում էր, մյուս կեսն՝ Արեւմտյան:

Գորբաչովից հետո քանդված Բեռլինի պատը խորհրդանշում էր նաեւ սառը պատերազմի ավարտ, իսկ գերմանացիների համար՝ նաեւ մարդկային խեղված ճակատագրերի ավարտ, ազգային ինքնագնահատականի բարձրացման հնարավորություն: Բեռլինում պարբերաբար եւ ամենուր կարելի է հանդիպել ֆաշիզմի համար ինքնախարազանման արտացոլումների՝ մարդկանց խոսքերում, արարքներում անընդհատ զգացվում է դա. նրանք առաջինն են դատապարտում ֆաշիզմը, եւ բարդույթներ չունեն իրերն իրենց անուններով կոչելու համար: Հրեաների հոլոքոստը հավերժացնող հուշարձան, հրեական հոլոքոսթի թանգարան, հրեական թաղամաս… Ինչ խոսք, պարբերաբար Գերմանիայում էլ են բռնկվում «սքինհեդերի» կամ երիտասարդ ֆաշիստների շարժումներ, սակայն գերմանացիները չափազանց խիստ են դրանց հանդեպ: Հոլոքոսթի հուշարձանի քարերն օրինակ հատուկ քիմիական նյութով էին պատված, որպեսզի նեոնացիստները հանկարծ այդ քարերի վրա սվաստիկաներ չնկարեն:

Սակայն, որքան էլ ֆաշիզմը դատապարտեն, նրանք երբեք չեն մոռանում նաեւ Սովետմիության հասցրած վնասները: «Շտազի» (ԳԴՀ-ի ԿԳԲ-ն) բառը գրեթե նույնքան նողկանքի է այստեղ արժանանում, որքան ֆաշիստ բառը: Եվ քաղաքում մի քանի տեղ տեղադրված են նաեւ այս կազմակերպության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ՝ սպիտակ խաչերի տեսքով:

Ամենահուզիչ լուսանկարներից մեկը՝ ընդդեմ խորհրդային կարգերի Պրահայում 1968 թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ:

Ամենահուզիչ լուսանկարներից մեկը՝ ընդդեմ խորհրդային կարգերի Պրահայում 1968 թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ:

Սովետական միջին վիճակագրական քաղաքացու մտքով անգամ չէր անցնի, թե ինչեր են կատարվել 1960-80-ական թվականներին այս քաղաքում: Որ հնարավոր էր անգամ ոչ հեռավոր 84, 86, 87 թվականներին մարդկանց ուղղակի առեւանգել եւ պահել «Շտազիի» նկուղներում ու ոչ ոք տեղյակ չլիներ դրա մասին, որ կարելի էր երեխաներին խլել մոր ձեռքից՝ նրա քաղաքական հայացքների համար եւ այլն, եւ այլն: Այս թանգարանի յուրաքանչյուր ցուցանմուշը ճչում էր՝ «ո’չ պատերազմին», «ո’չ պատերազմին»:

Միխայիլ Խոդորկովսկուն նվիրված սրահը:

Միխայիլ Խոդորկովսկուն նվիրված սրահը:

20«Չեք փոյնթ Չարլիում» հատուկ սրահներ էին նվիրված նաեւ աշխարհի այլ ծայրերում ընթացող պատերազմներին եւ հեղափոխություններին՝ Եգիպտոսի հեղափոխություն, արաբա-իսրայելական չդադարող պրոբլեմ եւ այն: Մի սրահ էլ նվիրված էր ներկայիս Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների խախտմանը,  սպանված լրագրողներին եւ իրավապաշտպաններին, եւ մի ավելի մեծ սրահ էլ՝ Խոդորկովսկու գործին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031