Ստավանգերում ընթացող «Norway Chess 2013» շախմատային գերմրցաշարում այսօր նախավերջին տուրի օրն է:
Ութերորդ տուրում առաջինն ավարտվեց Վեսելին Տոպալով-Լեւոն Արոնյան պարտիան, որում կողմերը 41-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Վիշվանաթան Անանդը հաղթեց Ջոն Լյուդվիգ Համմերին, Հիկարու Նակամուրան՝ Թեյմուր Ռաջաբովին: Մագնուս Կարլսեն-Հաո Վան, Պյոտր Սվիդլեր-Սերգեյ Կարյակին պարտիաները շարունակվում են:
Վաղը եզրափակիչ տուրում Հայ գրոսմայստերը խաղում է Մագնուս Կարլսենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ