Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիի դիմումը համարեցին ծայրահեղ բարոյազուրկ, էթիկայից դուրս

Մայիս 17,2013 21:29

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվեց թիվ 9/05 ՏԸՀ անդամ Վարդգես Գասպարիի կողմից ներկայացված դիմում-բողոքը: Սահմանված կարգի համաձայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պետք է կարդար Գասպարիի ներկայացրած բողոքը, սակայն մի քանի հատված պարզապես չկարողացավ կարդալ: Նա համարեց, որ մի պարբերությունում մարմնի մասեր են նկարագրված, մեկ ուրիշ հատվածում էլ պարզապես էթիկայից դուրս բառեր են, որոնք ինքը չի կարող կրկնել:

Ուստի ողջ նիստի ընթացքում թափթփուկ, լկտի եւ նման բառեր արտաբերելուց առաջ Վարդգես Գասպարին հեգնանքով ներողություն էր խնդրում՝ «եվրոբառապաշարով ԿԸՀ-ին» ոչ հարիր բառերի համար:

Մինչ դիմումի քննարկմանն անցնելը ԿԸՀ նախագահը հարկ համարեց կարդալ Վարդգես Գասպարիի ներկայացուցիչ հանդիսացող ներկայացուցիչ Մարինա Եղիազարյանի դիմումը, որով վերջինս հրաժարվել է ներկայացնել Վարդգես Գասպարիին՝ ԿԸՀ-ում: Նրա դիմումի համաձայն՝ «Հայցում եմ ԿԸՀ-ի ներողամտությունը՝ Գասպարիի կողմից ԿԸՀ-ին ներկայացված ծայրահեղ բարոյազուրկ, էթիկայից զուրկ դիմում- բողոքի համար եւ խնդրում եմ դադարեցնել Գասպարիի ներկայացուցչի լիազորությունները, քանզի ես հրաժարվում եմ ներկայացնել պետականությունը, պետական մարմիններին եւ համամարդկային բարոյական նորմերը չհարգող անձի շահերը»: Մարինա Եղիազարյանը նշել է նաեւ, որ ինքը ՀԱԿ-ի դիմումների ներկայացուցիչ է, սակայն այս դեպքում չի ուզում լինել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031