«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր եզրափակեց Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքը:
Նա ասաց, որ մինչեւ այսօր ռեժիմը կարողացել է իր դիրքերը պահպանել, որովհետեւ ընդդիմադիրները գործել են սխալ եւ անկազմակերպ. «Մեր երկիրը օկուպացված վիճակում է, եւ գործող ադմինիստրացիան բացահայտ պատերազմ է հայտարարել այս ժողովրդին: Առանց կռիվ տալու հնարավոր չի լինի ազատագրել հայրենիքը: Ի՞նչ անել հիմա: Հիման վերաբերում է կազմակերպվելուն… Պետք է ձեւավորենք քաղաքացիական անհնազանդության խմբեր»:
Նա հորդորեց, ովքեր պատրաստ են լինել առաջամարտիկ եւ պատրաստ են ընդհանուրի համար գնալ զոհողությունների, թող կապվեն իրենց հետ, թող գտնեն իրենց. «Եկել է պահը գիտակցելու, որ որեւէ դիմադրական շարժում առանց աջակցության արդյունքի չի կարող հասնել, ամեն ինչ կմնա թղթի վրա, եթե մեզ չհաջողվի ձեւավորել ցանցայինն կառույցներ»:
Նա տեղեկացրեց, որ տեղերում, տարածքային սկզբունքով, ստեղծեու են համակարգող մարմիններ. «Տեղերում ինքնակազմակերպվեք եւ կապ հաստեք մեզ հետ: Նույնանման կազմավորման գործընթաց պետք է իրականացվի նաեւ սփյուռքում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ բացատրեց, թե ինչ նկատի ունեն ինքնակազմակերպում ասելով. «Հասկանում ենք՝ բոլոր ինքնաբուխ, ազնիվ նպատակներով ձեւավորված քաղաքացիական նախաձեռնությունները… Երիտասարդներ, մի լքեք երկիրը, վերջ կուսակցություններին, մենք եկել ենք ձեւավորելու քաղաքացիական բանակը»:
Նա նաեւ հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է հուլիսի 12-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ