Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են Կարլ Մարքսի արձանիկները

Մայիս 17,2013 21:04

Օրերս Գերմանիայի Տրիեր քաղաքում բաց երկնքի տակ բացվել է ցուցահանդես՝ նվիրված Կարլ Մարքսին: Տեղադրվել են հայտնի մտածողի 500 հատ մեկ մետր բարձրությամբ պլաստմասե արձանիկներ, որի հեղինակը նկարիչ, քանդակագործ Օտտմար Հյորլն է:

«Մարքսիկներնն» այնքան են դուր եկել տեղացիներին, որ արձանիկներից  60-ը  գողացել են: Դրանցից յուրաքանչյուրն արժե 300 եվրո, կազմակերպիչը նշել է, որ արդեն 18 հազար եվրոյի վնաս է հասցվել:  Մարքսի ծննդավայր Տրիերում տեղադրված արձանախումբը նվիրված է «Կապիտալ»-ի հեղինակի ծննդյան 195-ամյակին: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ մայիսի 26-ը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031