Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները` Սարգսյան-Ալիեւ հանդիպում չի լինի

Մայիս 17,2013 20:40

Այսօր Կրակովում կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք մասնակցում էին Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպանը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Յան Քելին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Aravot.am-ի հարցին` ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ Նալբանդյան-Մամեդյարող կրակովյան հանդիպումից, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասաց. «Երեւի ճիշտ չի լինի ակնկալիքներ ունենալ Նալբանդյան-Մամեդյարով Կրակովում կայանալիք հանդիպումից` այդ հանդիպումը տեղի է ունենալու պարզապես այլ առիթով նույն վայրում երկու նախարարների միաժամանակ գտնվելու պատեհության շնորհիվ: Արցախյան հիմնախնդիրն այն հարցը չէ, որի վերաբերյալ լուրջ տեղաշարժեր ակնկալվեն ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների այսօրինակ հանդիպման ընթացքում»:

Արման Մելիքյանը քիչ հավանական է համարում նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվի Սարգսյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ մինչ աշնանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները. «Հայկական կողմի համար երկու երկրների բարձրագույն պաշտոնյաների այդօրինակ հանդիպումն անիմաստ է, քանի դեռ հստակ չէ` արդյոք Ալիեւը կորոշի առաջադրվել երրորդ անգամ, թե, այնուամենայնիվ, կնախընտրի իր փոխարեն Ադրբեջանի նախագահի պաշտոնում տեսնել սեփական կնոջը` Մեհրիբանին կամ մեկ ուրիշին: Կարծում եմ, որ Հայաստանի համար ավելի ճիշտ կլինի առաջիկա մի քանի ամիսներն օգտագործել բանակցային գործընթացում սեփական դիրքերն ամրապնդելուն ուղղված նոր քայլեր եւ մոտեցումներ մշակելու եւ կիրառելու համար: Ադրբեջանում սպասվող նախընտրական փուլը այնտեղի իշխանություններին պարտադրելու է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում սեփական դիրքորոշման կոշտացում, անգամ` ծայրահեղականացում, ինչից կարող է օգտվել մեր դիվանագիտությունը: Կարծում եմ, որ հասունացել է ժամանակը, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է նոր տարրեր դնի շրջանառության մեջ եւ, թերեւս, այդ քայլի արդյունավետությունը առավել մեծ լինի եթե դա արվի թարմ, նախկինում կիրառվող քաղաքական մոտեցումների հետ անմիջական առնչություն չունեցած պաշտոնյաների միջոցով»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031