Ազգագրագետ, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանն այսօր հանրահավաքի ժամանակ հավաստիացրեց, որ նախախորհրդարանի անդամները իշխանություն չեն ուզում, ուզում են ձեւավորել նոր Հայաստան՝ նոր իշխանությամբ:
«Ստեղծել հանրային պետություն: Մենք նաեւ դուք եք, միայն նախախորհրդարանը չենք: Մենք նաեւ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն ենք: Մեր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանը, Սերժ Սարգսյանը պետք է ապրեն բոլոր հավասար նորմերով, ոչ այն նորմերով որ ապրում են, այլ այն ներմերով որ ապրում ենք մենք: Մեր երկրում օտար քաղաքացի չկա, մեր երկրում կան օտար արժեքներ, որոնք եկել են ոչ թե օտար տեղերից, այլ մեր միջից են ծնվել»:
Նրա խոսքերով, իրենք կոմպլեքսներ ու ամբիացիաներ չունեն, պարզապես գիտակցում են, որ երկիրը օրհասական վիճակում է. «Նոր քաղաքապետ է ընտրվել, բայց այստեղ հավաքվածներից ով գիտի քաղաքապետի հաջորդ տարվա անելիքը, չգիտենք, որովհետեւ ընտրությունները խոստումներ են, ծրագրեր չեն»:
Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց հասարակական լայն ընդվզումը եսակենտրոնության դեմ է, երկրի համար է, ամենակարեւոր արժեքների պաշտպանության համար է»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հիշեցրեց «Առագաստ» սրճարանում տարիներ առաջ Պողոս Պողոսյանի սպանությունը եւ «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի դեպքը եւ հորդորեց բոյկոտել՝ «սպանության որջերը»:
Արփինե Սիմոնյան