Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկի երդումներին, աղոթքներին չենք հավատում, հավատում ենք միայն ինքներս մեզ». Տիգրան Խզմալյան

Մայիս 17,2013 20:13

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ դժգոհեց, որ Հայաստանը օկուպացված է. «Վերջին 20 տարիներին երկրի ժողովորդի 50 տոկոսը հեռացել է, երկրի քաղաքների կեսը չկա, գյուղերի կեսը չկա, երկիրը արնահոսում է, ամեն օր ավտոբուսներով, ինքնաթիռով մի գյուղ է հեռանում երկրից, արյունը հոսում է: Եվ երբ ժողովրդին հաջողվում է ընտրություններով իրավիճակ փոխել, ըստ նրա, ժողովրդի վրա կրակում են, պահում օկուպացիան»:

Նրա խոսքերով, օկուպացված երկրներում չի կարող լինել ընդդիմություն, կարող է լինել միայն դիմադրություն: Նա ասաց,  որ իրենք ոչ մի կուսակցություն չեն եւ չեն լինի, մինչեւ ժողովուրդը չհաղթի, որովհետեւ կուսակցությունները պառակտում են. «Մենք ձեզ հետ միասին ստեղծելու ենք ոչ թե կուսակցություն, այլ իշխանություն»:

Հետո նա ասաց, որ ժողովուրդն է որոշելու, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ մեկ ուրիշը: Նրա խոսքերով, այսօր ժողովրդին թույլ են տվել քվեարկել, բայց դարձյալ հաշվում են իրենք. «Կիսասոված, կիսաազատ, կիսաժողովրդավար, կիսագրագետ, կիսահղի չի լինում, չի լինում կիսաազատություն: Ուրեմն ոչ մեկի երդումներին, աղոթքներին չենք հավատում, հավատում ենք միայն ինքներս մեզ: Թանկացնում են գազը, ընդունելո՞ւ ենք, կո՞ւլ ենք տալու դա: Գազի գինը չէ խնդիրը, համակարգն է խնդիրը»:

Տիգրան Խզմալյանը նշեց, որ այսօր Հայաստանի ժողովուրդը երկու միլիոն է, մեկ քաղաքի չափ, հետո հավելեց, որ  մեկ քաղաքի հարց պետք է լուծել եւ լավ ապրել: Նրա խոսքերով, ազգային ազատագրական պայքար է սպասվում հենց այստեղ՝ Ազատության հրապարակում, պայմանագրեր են կնքվելու ժողովրդի հետ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031