Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Դիմադրության օջախներ պետք է ստեղծենք ամբողջ երկրով մեկ»

Մայիս 17,2013 19:58

Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանի խոսքերով,  «Գաղութացված Հայաստան ունենք, հայ ժողովուրդն այլեւս իր երկրի տերը չէ: Այսօր չենք դիմակայում գազի թանկացմանը, որի հետեւանքը ոչ միայն մեծացող արտագաղթն է լինելու, այլեւ երկրի կորուստը: Ստեղծում են պայմաններ, որի դեպքում հայը գոյություն չի կարող ունենալ: Եվ այս ամենն արվում է նրա համար, որ մեր թագավորները կոմֆորտ զգան»:

Նրա խոսքերով, պետք է գնահատել բացթողումները, որովհետեւ միայն բարի ցանկություններով երկիր չես կառուցի. «Մեզ պետք է նոր երկրի նոր նախագիծ»:

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանն էլ շարունակեց. «Հայաստանն այս էլ որերորդ անգամ ապացուցում է, որ իր քաղաքական վերնախավը պատրաստ չէ ժողովրդի հետ հետադարձ կապի մեջ մտնել եւ լսել ժողովրդի կամքը: Եթե դա տեղի չի ունենում, անհրաժեշտ է գտնել նոր ճանապարհ, չկան անհնար իրավիճակներ: Ընդդիմություն ասածը ժողովուրդն է: Քաղաքական համակարգի նորացման խնդիրը  շարունակում է մնալ օրակարգում: Քաղաքական այն փակուղին, որի մասին նախախորհրդարանը զգուշացնում էր, այլեւս իրականություն է: Քաղաքական սնանկացման համակարգի հետ գործ ունենք: Երկիրը հայտնվել է մի փոսի մեջ, որտեղ որեւէ մի կուսակցություն հնարավորություն չունի հանել այդ փոսից»:

Նրա խոսքերով,  քաղաքացիները պետք  մասնակցեն  քաղաքական կյանքին.«Դիմադրության օջախներ պետք է ստեղծենք ամբողջ երկրով մեկ: Այն քաղաքական փակուղին, որում հայտնվել ենք, մի կողմից ստեղծում է վտանգներ, մյուս կողմից՝ ապատիա ամբողջ ժողովրդի մեջ: Կա երրորդ ճանապարհը, որի մասին կխոսենք… Այսօր գործ ունենք ազգային ազատագրական նոր փուլի հետ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031