Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորը դեմ է ՀՀԿ պատգամավորին «անարգանքի սյունին գամելուն»

Մայիս 17,2013 19:48

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում վարույթ է ընդունել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումը:

Հիշեցնենք, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը վիրավորվել էր ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի խոսքերից եւ դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով:

ՀԱԿ խմբակցության պառգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նիստին չի մասնակցել, քանի որ ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ դեռ պետք է որոշում կայացնի` այդ հանձնաժողովում իր մասնակցության վերաբերյալ:

Սակայն, Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սարգսյանն ասաց, որ ինքը դեմ է Նաիրա Կարապետյանի նկատմամբ հարցի քննությանը. «Անկախ նրանից, թե Նաիրա Կարապետյանը որ խմբակցության անդամ է, նա կին պատգամավոր է, ում վարքագծում առ այսօր ես ոչ մի բասացական բան չեմ տեսել: Մանավանդ, որ նրա դեմ բողոքում բերված փաստերը հրապարակային չեն եղել եւ ես վստահ չեմ, որ նման բան տեղի է ունեցել: Խորհրդարանի կին պատգամավորներն ինչ-որ առումով նաեւ հայ կնոջ հավաքական կերպար են ներկայացնում, չի կարելի այդ կերպարը խեղաթյուրել: Եթե Նաիրա Կարապետյանն իսկապես սխալ բան արել է, ապա, կարծում եմ, բոլոր այն խոսակցությունները եւ մամուլի հրապարակումները, որ եղան մինչ հարցն էթիկայի հանձնաժողով ընդունելը, նրա համար բավարար էին»:

Տիկին Սարգսյանն այն կարծիքին է, որ խորհրդարանում կան մարդիկ, ովքեր արժանի են Էթիկայի հանձնաժողովի «դատին» արժանանալու, մինչդեռ, չգիտես ինչու, նման մարդկանց նկատմամբ հանձնաժողովը բավականին բարեհաճ է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031