Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մեր ժողովուրդը 10.000 դրամանոց կուտն ուտում է, 100.000 դրամներով պատժվում». (Տեսանյութ)

Մայիս 17,2013 19:05

«Այն մարդիկ, որոնք փող վերցրեցին սա դրա պատասխանն է, էն մարդիկ, որոնք փող բաժանեցին ու իրենց թվում է` մի քիչ կոպեկ փախցրին, իրենք տասնապատիկ են պատժվելու, չեն մարսելու էդ կաշառքը… Նրանք այդ գումարները պետք է հանեն տասնապատիկ, որ ծախսել են ընտրությունների  ժամանակ: Մեր ժողովրդի մի մասը այս պարզ բանը չի հասկանում, կուտը, 10.000 դրամանոց հատիկն ուտում է ու 100.000 դրամներով պատժվում »,- այսօր դատախազության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց պարոն Մանուկյանը:

Հետո, անդրադառնալով կառավարության նախաձեռնած 30 տոկոսի սուբսիդավորմանը, ասաց. «Մոտ 480 միլիարդ դրամ պետք է կոմպենսացնեն:  Այդ գումարը բյուջեում չկա: Բյուջեն հասատել ենք մի քանի ամիս առաջ, այդպիսի գումար նախատեսված չէ բյուջեում: Սա նշանակում է, որ իրենք մեծ բլեֆ են անում, եթե ասում են բյուջեից ենք կոմպենսացնելու: Եթե բյուջեից է, դա մեր գումարն է, որովհետեւ բյուջեն հավաքվում է հարկատուների եւ քաղաքացիների վճարումների հաշվին: Դա նույն քաղաքացու վզին է նստած, քաղաքացու գրպանին է խփում: Այսինքն գազի գինը չի կոմպենսացվում, ավելանում է այնքան, ինչքան ավելանում է: Մյուս տարբերակը կարող են անեն` արտաքին պարտատոմսեր վաճառեն, ինչը նշանակում է`մեր արտաքին պարտքերը ավելացնել այնքանով,  ինչքանով ուզում են կոմպենսացնել այդ գումարները…Այս խեղաթյուրված իրականությունը, որը ներկայացնում է մեր կառավարությունը՝ ուղղակի սուտ է: Սրանք գռփելու քաղաքականություն են իրականացնում, որը կործանելու է հայ ժողովրդին: Այս կարգի գների թանկացում որեւէ երկրում չի իրականացվում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Մանրամասները ավելի ուշ՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031