Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ավելի գեղեցիկ եմ, քան դու». Խոսքեր, որոնք չպետք է ասել սիրելիին

Մայիս 17,2013 18:57

«Ես սիրում եմ քեզ» խոսքերն ամենից հարազատն են սիրահարների համար: Բոլոր զույգերն էլ սիրում են խոսել իրենց զգացմունքների և էմոցիաների մասին, քանի որ դա նրանց ինչ-որ չափով ուրախացնում է: Սակայն կան արտահայտություններ, որոնք թողնում են հակառակ ազդեցությունը: «Առավոտ երիտասարդականը» հարցում անցկացրեց 25 երիտասարդների շրջանում՝ իմանալու նրանց կարծիքը, թե ինչի մասին չի կարելի խոսել սիրելիի հետ: Ներկայացնում ենք ամենից շատ հնչած պատասխանների պատկերը.

.Չի կարելի սիրելիին խոստովանել, որ իր հետ ընկերության ընթացքում Դուք սիրահարվել եք ուրիշին, եթե , իհարկե, այդպիսի բան կա, որը սակայն անցյալում է:
.Նվաստացուցիչ է, երբ սիրածդ էակին ասում ես, որ նրա համբույրները քեզ դուր չեն գալիս:
.Պետք չէ սիրած էակին ասել, որ նրա ընկերները կամ ընկերուհիներն ավելի գեղեցիկ են, կամ որ ավելի վատ է ՝«Ես ավելի գեղեցիկ եմ, քան դու»:
. «Քո գործը չի» , «Ես քո կարծիքը չհարցրեցի». նման արտահայտություններն անցանկալի են, քան որ, եթե Դուք ընկերություն եք անում ինչ-որ մեկի հետ, նշանակում է՝ Դուք մենակ չեք, Ձեր ընդունած որոշումները կարող են ազդել ձեր հարաբերություների վրա:
.Չի կարելի վատ խոսքեր ասել սիրելիիդ ծնողների հասցեին:
.Երբեմն ֆինանսական խնդիրներն ազդում են զույգի հարաբերությունների վրա, սակայն սխալ է, երբ զույգերից մեկը անընդհատ հիշեցնում է մյուսի «ոչ երանելի վիճակը» կամ վիրավորական խոսքեր ասում:
Հնչեցին նաև այլ պատասխաններ: «Իմ կարծիքով, չի կարելի տղաների ներկայությամբ խոսել այն մասին, թե դու ինչ ես պատրաստվում հագնել վաղը, ինչ գույն ցանկանում ներկել մազերդ կամ եղունգներդ: Ինձ թվում է ՝ դա տղաներին նյարդայնացնում է՝ մանավանդ երբ պատրաստվում ես պճնվել ոչ թե նրա հետ հանդիպման, այլ դասի կամ աշխատանքի գնալու համար»,-ասում է 18-ամյա Սյուզաննան:
«Երբ ընկերուհիդ հարցնում ա ՝ տեսքս շատ վատ ա, չէ՞, դու չպիտի նրան ասես ՝չէ, այնքան էլ չէ, կամ ուղղես, թե ինչ անի, որ գեղեցիկ երևա: Երբ աղջիկն այդպիսի բան է հարցնում, նշանակում է՝ նա ակնկալում է, որ Դուք նրան ասեք՝ամեն ինչ կարգին է, դու միշտ էլ ինձ համար ամենագեղեցիկն ես» ,-ասում է 21-ամյա Ռոբերտը:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031