Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

07/18 ընտրատեղամասում հայտնաբերվել է ընտրախախտման երկու դեպք

Մայիս 17,2013 18:33

2013թ. մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Ոսկեվազ գյուղում հաշվառված Ս.Սերոբյանի կողմից թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նույն ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ևս մեկ դեպք:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Սերոբյանը, ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, փորձել է մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին եւ քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։

Նախաքննության տվյալներով` Ոսկեվազի բնակիչ Ս.Սերոբյանին քվեաթերթիկ և ծրար է տվել հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամ` Լ.Դավթյանը` ընտրողների ցուցակում ընդգրկված այլ անձի անվան դիմաց լրացնելով Ս.Սերոբյանի անձնագրի տվյալները:

Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Լ.Դավթյանն օժանդակել է նշված ընտրատեղամասում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հաշվառված մեկ այլ բնակչի քվեարկությանը ևս:

Այսպես` Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողներից մեկի անվան դիմաց լրացրել է Ոսկեվազում հաշվառված Վ.Թորոսյանի անձնագրի տվյալները և վերջինիս տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը, քվեաթերթիկ և ծրար ստանալով, քվեարկել է այլ անձի փոխարեն: Ի դեպ, Լ.Դավթյանը ևս Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ և 38-34-153-րդ հոդվածներով, իսկ Վ.Թորոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Հիշեցնենք, որ Ս.Սերոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. մայիսի 13-ին ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության
մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031