Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը պատասխան է պահանջում ՀՀ նախագահից (Տեսանյութ)

Մայիս 17,2013 18:35

«Ես կառավարությունից ու պրեզիդենտից ուզում եմ ստանալ պատասխան` ի՞նչն է խնդիրը, վերջիվերջո մեր ազգը պիտի՞ իմանա, թե ուր ենք գնում, պատասխան եմ ուզում ստանամ: Զարգացում չկա, ուրեմն կործանվում ենք», այսօր «Հայացք» ակումբում գազի թանկացման թեմայով քննարկմանը գործարար Սահակ Աբրահամյանը նման հարց բարձրացրեց: Գործարարը, ինչպես ինքը ներկայացրեց` փրփրապլաստի հետ կապված շինանյութեր է արտադրում, ամսական մոտ 6000 խորանարդ գազ է օգտագործում, ու հազիվ կարողանում է հարկերը վճարել, իսկ գազի թանկացումից հետո մտադիր է արտադրությունը փակել եւ այլ երկրում այն կազմակերպել:

Սահակ Աբրահամյանի դիտարկմամբ` կառավարությունը միայն խոշոր բիզնեսին է աջակցում, իսկ փոքրի համար ոչինչ չի նախատեսել. «Խոշորի, գազի համար կառավարությունը քանի տարի է 90-100 դրամ վճարում է, իսկ մանր ու միջինը վճարում է քաղաքացիների համար նախատեսված սակագնով»:

Գործարարի խնդիրներն ու դժգոհությունների մանրամասները` տեսանյութում

Սահակ Աբրահամյանի խոսքերով` հարկային քաղաքականությունն այնպիսին է, որ չի կարողանում բիզնեսն ընդլայնել, շահույթն ավելացնել. «Չենք կարողանում զարգանալ, ընդլայնվել, տարեկան 40 հազար դոլար հարկ ենք վճարում պետությանը, մեզ մնում է 10 հազար օգուտ, չենք կարողանում աշխատավարձ բարձրացնել: Հիմա էլ գազի խնդիրը ոչնչացնում է մեր արտադրությունը: Կաթսայատուն ունենք, որ գազով է աշխատում, սպասարկումն ահռելի թանկ է: Երկիրը անդունդի եզրին է, ժողովուրդը կործանվում է, ես, որպես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ, չեմ հասկանում կառավարության այս մոտեցումը: Երբ մենք հարկերի նվազման առաջարկ ենք անում, կառավարությունը բոլորը մերժում է, ինչո՞ւ «ՀայՌուսգազարդը» գազը թանկացնելու առաջարկ արեց, կառավարությունն անմիջապես ընդունեց: Միգուցե շահ կա, ես մտածում եմ կոռուպցիա կա, մեր վճարած հարկերով բյուջեի 80%-ը թալանվում է չինովնիկական ապարատի կողմից: Էս երկիրը, մեր ազգը քանդման, ոչնչացման եզրին է կանգնած: Բիզնեսին էս դրության մեջ դնելը, սպանդ եմ համարում»:

Մեր այն հարցին, թե որ երկիրն է ավելի հարմար իր բիզնեսի համար, պարոն Աբրահամյանն ասաց, որ օրինակ Ռուսաստանի հարկային դաշտն ուսումնասիրել է եւ այնտեղ շատ ավելի արդյունավետ կաշխատի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031