ՀԱԿ համակիրներն այսօր դատախազության շենքի առջեւ դժգոհում էին գազի սակագնի սպասվող թանկացումից:
«Ժողովրդին ստիպում են, որ լքեն Հայաստանը: Իրենց ամբողջ ցանկությունն ու նպատակը դա է, Հայաստանն առանց հայերի»,- դժգոհեց Արմեն Սահակյանը:
Սաթենիկ Առաքելյանն էլ շարունակեց. «10.000 դրամ տվեցին, հիմա ինչքան են թանկացնում, ինձ թվում է դա քաղաքականության հետ կապ ունի: Իրենք բնակիչներին 10.000 դրամով կաշառեցին հինգ տարվա համար, հիմա տեսեք` ինչքանով են թանկացնում»:
Ա. Սահակյանն էլ զարմանում է, ինչու է գազի գների բարձրացման հետ հոլովվում «ՀայՌուսգազարդի» անունը. «Իրենք են չէ՞ բարձրացնում: «ՀայՌուսգազարդն» ո՞վ է: Ինքը՞ պետք է թելադրի կառավարությանը, կարող է ամեն օր բարձրացման հայտ ներկայացնի»:
Կարդացեք նաև
Արտաշես Սայադյանն էլ հավելեց. «Եթե բարձրացման մտքի հետ համաձայն չլինեին, իրենք իրանական գազը չէին հանձնի Ռուսաստանին, էսօր էլ սպասեին գները բարձրացնի»:
Ա. Սահակյանն էլ նկատեց, որ ամեն ընտրությունից հետո գնաճ է արձանագրվում. «Մեծ վերելքով է բարձրանում: Ժողովուրդն էլ ի վիճակի չէ… այս կառավարությունը հանրապետությունը ղեկավարելու կառավարություն չէ»;
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ