Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակ կինը ԱԺ պատգամավորի օգնությունն ընկալեց որպես Աստծո պարգեւ

Մայիս 17,2013 18:10

BAZMAZAVAK-5BAZMAZAVAk--1 BAZMAZAVAK-4 BAZMAZAVAK-3 BAZMAZAVAK BAZMAZAV BAZMAZVAK9 անչափահաս երեխաներ ունեցող կինը կրկին հղի է ու երազում է սեփական տան մասին

Երբ այցելեցինք Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի 47 բնակարան, տանտիկինը զարմացած էր ու շփոթված, քանի որ չէր սպասում, որ հյուրեր կունենա:

Տանտիկինը՝ Գայանեն, ճաշի համար կարտոֆիլ էր մաքրում, իսկ տանը այդ պահին գտնվող չորս երեխաները թանապուր էին ուտում:

Իսկ ընդհանրապես Գայանեն բազմազավակ մայր է՝ ունի 9 երեխա, սպասում է եւս մեկին, որը, հավանաբար, այս ամիս կծնվի:

39 տարեկան Գայանեի ամուսինը՝ Դյուման, աշխատանք չունի, տիկնոջ խոսքով՝ տարբեր աշխատանքներ է անում՝ փոս է փորում, փողով խոտ է հնձում կամ հավաքում:

Այս բազմազավակ ընտանիքը սեփական տուն չունի՝ վարձով են ապրում:

«Էրեխեքը շատացան, ամուսնուս հետ հասկացանք, որ քաղաք տեղը հարմար ա էլի, եկանք ստեղ: Նորմալ ապրում ենք՝ ոչ շատ վատ ենք, ոչ շատ լավ»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց բազմազավակ կինը, ով մինչ Արմավիր քաղաք տեղափոխվելը ամուսնու եւ երեխաների հետ ապրում էր ամուսնու ծնողների մոտ՝ Արագածոտնի մարզում:

«Էսի դիմացի հարեւանի տունն ա, վարձով եկել-ապրում ենք: 13 հազար դրամ ենք տալիս: Եթե հնարավոր ա տուն էլի լինի, թեկուզ սկզբում փոքր, հետո մենք կսարքենք-կմեծացնենք»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի ցանկություն հայտնեց բազմազավակ մայրը, ով նաեւ խոստովանեց՝ երբեք որեւէ մեկին չեն դիմել օգնության համար:

Մինչ Գայանեն պատմում էր, թե ինչպես է կարողանում 87 հազար դրամ նպաստով սնունդ գնել, տան վարձն ու այլ կարիքները հոգալ, 3 տարեկան Թամարան

իր քույրերի ու եղբոր հետ անհոգ խաղում էր բակում:

Գայանեի պնդմամբ՝ աղջիկը գլխի վիրահատություն է ունեցել, ու նրան բուժող բժիշկները ասել են, որ փոքրիկին մեկ անգամ եւս պետք է վիրահատեն, այս անգամ՝ ողնաշարը:

Դստեր վիրահատության մասին հազիվ արցունքները զսպող մայրը, սակայն, չի մոռանում իր դեռեւս չծնված երեխայի մասին, որն, ըստ տիկնոջ, տղա է լինելու, ու Հովսեփ են կոչելու:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, լսելով Գայանեի «կյանքի պատմությունը», նրան հանձնեց իր «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի հանգանակությունից ստացած 100 հազար դրամ, ինչպես նաեւ՝ հագուստ, խաղալիք ու քաղցրավենիք տան փոքրիկների համար:

«Մեր հետ սենց բան առաջ երբեք չի եղել»,- խոստովանեց Գայանեն ու ասաց.«Ես հավատում եմ Աստծո շնորհիվ ա, որ սենց բարի մարդիկ են հանդիպում»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031