Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ բնապահպանության նախարարությունում

Մայիս 17,2013 18:14

Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունում տեղ է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագիծը:

002

Նախարար Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբին կատարված աշխատանքի համար՝ նշել է, – «այս ժամանակաընթացքում աշխատանքային խմբի անդամները աշխատել են, հավաքել են այն բոլոր առաջարկությունները, որոնք տրվել են այս օրենքի քննարկման շրջանակներում: Այսօրվա քննարկումը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մեկ անգամ ևս քննարկենք և ամբողջացնենք օրենքի նախագիծը»: Նախարարի խոսքով, 1995թ. օրենքի ընդունումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել, և անհրաժեշտություն է առաջացել նոր օրենքի մշակման համար:

004

Օրենքի նախագիծը ներկայացվել է երկու համազեկուղների կողմից «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ազգանուշ Դռնոյանի և հասարակական կազմակերպությունների անունից Արթուր Գրիգորյանը, ով հատկապես առանձնացրել է այս օրենքի նախագծի այն եզակի օրենքներից է, որ հասարակական սեկտորի ներկայացուցիչները լայնորեն ներգրավված են եղել օրենքի մշակման ընթացքում:

Նախարարը հայտնել է նաև, որ 2013թ մայիսի 31-ին տեղի կունենա հանրային քննարկումներ կապված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագծի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031