Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց հերթական ընտրական շրջանը Հայաստանում: Բացասական երևույթներով հանդերձ, որոնց մասին շատ է խոսվում, այդ ընտրություններում արձանագրվեց նաև դրական միտում՝ բազմաթիվ կամավորների մասնակցությունը որպես անկախ դիտորդներ:
Նրանցից շատերը միավորվել էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, ընդ որում նրանց թվում կային թե՛ ՀՀ քաղաքացիներ, թե՛ Հայաստանում բնակվող սփյուռքահայեր և օտարերկրացիներ: Հենց նրանց շնորհիվ էր, որ գրանցվեցին բազմաթիվ խախտումներ, իսկ որոշխախտումների մասին պատմող տեսանյութերը հայտնվեցին համացանցում և հասանելի դարձան հասարակության համար: Եթե այս միտումն արմատավորվի, հաջորդ ընտրություններում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող դիտորդները կարող են դառնալ լուրջ գործոն:
Այս ամենի մասին զրուցում ենք փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ:
Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ